ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 62-րդ նիստի աշխատանքներին:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր: Մասնավորապես` խորհրդի նիստի քննարկմանը կներկայացվեն արտակարգ իրավիճակների նախազգուշացման եւ չեզոքացման ոլորտում համագործակցության համաձայնագրի նախագիծը, ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման հայեցակարգով նախատեսված հիմնական միջոցառումների ծրագրի, ինչպես նաեւ մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը:
Զեկույցներ կներկայացվեն նաեւ ԱՊՀ երկրների գործարար եւ ներդրումային միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, արդյունաբերական եւ գիտատեխնիկական պարկերի, ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկայի իրավիճակի մասին: Կքննարկվեն նաեւ ֆինանսաբյուջետային եւ կազմակերպչական մի շարք հարցեր:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին