Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ հասկացան, որ պետք չէ օրինապահ լինել. «Ժողովուրդ»

Հունիս 20,2014 11:13

Շուրջ մեկուկես տարի հայաստանցի վարորդներին, բառիս բուն իմաստով թալանելուց հետո, իշխանություններն, ի վերջո, ականջալուր եղան համատարած հանրային բողոքին եւ որոշեցին, որ ինչ թալանել են՝ թալանել են, բավական է։

Իհարկե, այս իշխանությունների դեպքում դա էլ աննախադեպ երեւույթ էր, որն, անշուշտ, ողջունելի է։ Խնդիրն այն է, սակայն, որ ավելի լայն կտրվածքով այս ամենը դիտարկելով՝ ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ տասնյակ հազարավոր վարորդների՝ մեկուկես տարի թալանելու համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։ Եվ այս առումով միանգամայն տեղին կլիներ, որ ԱԺ ընդդիմադիր ուժերը պահանջեին պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր մշակել էին նախորդ օրենքն ու սահմանել անտրամաբանական դրույքաչափեր։

ՀՀ կառավարության անպատասխանատու եւ անորակ աշխատանքի հերթական օրինակներից է տաքսիների դեղին համարանիշերի ներդնումը, որի դեմ տաքսիստների բողոքներն ամիսներ շարունակ չէին դադարում։ Ի վերջո, վարորդների մի մասն իրենց սուղ միջոցներով ձեռք բերեցին այդ համարանիշերը, սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ՝ իզուր, քանզի կառավարությունում փոշմանել են եւ դեղին համարանիշերն այլեւս պարտադիր չեն։ Սրա արդյունքում ոչ միայն այդ համարանիշերի համար 20 հազարական դրամ վճարած վարորդները ֆինանսապես տուժեցին, այլեւ տեղի ունեցավ շատ ավելի վտանգավոր բան. մարդիկ հասկացան, որ պետք չէ օրինապահ լինել, քանզի, ինչպես այս օրինակով երեւաց, ի վերջո շահեցին նրանք, ովքեր օրենքը խախտելով՝ սովորական համարանիշերով էին իրենց մեքենաները վարել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30