Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները դատապարտում են էներգիայի թանկացումը. «Հրապարակ»

Հունիս 20,2014 11:07

ՀՀԿ-ական գործարար Ալիկ Պետրոսյանը դատապարտեց սակագնի թանկացումը. «Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ այսօր ՀՀ– ում ամեն ինչ պետք է արվի, որ գոնե էներգիայի գինը չթանկանա, հիմա թե դա կլինի քաղաքացու, թե պետության հաշվին, ես դեմ եմ թանկացմանը»։

ՀՀԿ-ական գործարարը զարմանք հայտնեց, որ պիտի մասնավոր ընկերության ֆինանսական խնդիրները կարգավորվի քաղաքացու գրպանի հաշվին. «Ոչ թե պիտի աշխատեն, որ քաղաքացու գրպանին քիչ կպնեն, այլ գոնե իր համար լավ լինի։ Ես գտնում եմ, որ եթե ՀԷՑ-ն ունի ոչ թե 14, այլ 10 տոկոս շահույթ, ինքն իրավունք չունի քաղաքացու գրպանը մտնի, եթե վատ մենեջեր ես եղել, ռեսուրսները վատ ես օգտագործել, դա չի նշանակում, որ քաղաքացու հաշվին պիտի լրացնես, դրա համար հանձնաժողով կստեղծվի, կքննարկեն, եւ կտեսնենք՝ ինչ կլինի»։

Մեր հարցին՝ իր կարծիքով հանձնաժողովի աշխատանքները կնպաստե՞ն քաղաքացու շահին, նշեց. «Ինքնըստինքյան հանձնաժողովը պիտի հօգուտ քաղաքացու աշխատի»:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30