Օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին հունիսի 19-ին կալանավորել են:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից, դատական նիստը կայացել է ժամը 16:30-ին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խափանման միջոց է ընտրել կալանքը: Աշոտ Սուքիասյանը տեղափոխվել է Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Նշենք, որ Վրաստանի արդարադատության նախարարը հունիսի 4-ին ստորագրել է օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու փաստաթուղթը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում