Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռուսները ոչ թե զեղչ են արել, այլ ուղղակի այդ ընթացքում միջազգային շուկայում գների չնչին փոփոխություն է տեղի ունեցել. «Հայկական ժամանակ»

Հունիս 20,2014 10:52

Հ1–ի եթերում Սերժ Սարգսյանը ներկայացնում էր Մաքսային միությանը անդամակցելուց Հայաստանի ակնկալած օգուտները։

Ավելի ճիշտ՝ փորձում էր ներկայացնել։ Իսկ ավելի ճիշտ՝ փորձեց, բայց այդպես էլ չստացվեց։ «Եթե այսօր մենք մեր սահմանին բնական գազ ստանում ենք 1 խորանարդ մետրը 189 դոլարով, եթե մենք այսօր վառելիքաքսուկային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, եթե այսօր բնական ալմաստների ներմուծման պարագայում ունենք 7 տոկոսանոց զեղչ՝ դա, այսպես ասած, Մաքսային միությանը անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Ասել կուզի մենք արդեն որոշակի օգուտներ քաղում ենք, եւ վերը թվարկվածը միայն «ձնծաղիկներն» են։ Հիմա տեսնենք, թե այդ ինչ օգուտներ են, եւ դիմենք պաշտոնական վիճակագրությանը։ Սերժ Սարգսյանի մատնանշած զեղչերը մենք ստացել ենք այս տարվա հունվարի մեկից։ Ուստի, այս տարվա առաջին եռամսյակի պաշտոնական տվյալներն ուսումնասիրելով՝ մենք կարող ենք «չափելի» դարձնել այդ «զեղչերը»։ «…Մենք այսօր վառելիքաքսուկային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր»,- ասում է Սերժ Սարգսյանը։ Խոսքը, բնականաբար, Ռուսաստանից ստացվող «վառելիքաքսուկային» նյութերի մասին է, եւ առաջին հերթին բենզինի եւ դիզվառելիքի։ 2013 թվականի առաջին եռամսյակում մենք ՈԴ-ից ստացել ենք 17 հազար տոննա «վաոելիքաքսուքային» նյութեր մեկ տոննան 970 դոլարով։ Այս տարվա առաջին եռամսյակում ստացել ենք արդեն 36 հազար տոննա՝ մեկ տոննան 960 դոլարով։ Այսինքն, ստացել ենք 1 տոկոսի զեղչ։ Հասկանում ե՞ք, մի ահռելի՝ մեկ տոկոսի զեղչ։

Այս ընթացքում մենք շարունակել ենք բենզին ու դիզվառելիք ներկրել նաեւ Բուլղարիայից։ Եվ եթե 2013-ին բուլղարական «վառելիքաքսուկային» նյութերի մեկ տոննան արժեր 1020 դոլար, ապա այս տարի՝ 1010 դոլար։ Գինը այս դեպքում էլ է նվազել մոտ 1 տոկոսով (գների տարբերությունը այստեղ էական չէ, քանի որ վառելիքի տարբեր տեսակներ են ներմուծվում): Եվ ուրեմն, ստացվեց, որ ռուսները ոչ թե զեղչ են արել, այլ ուղղակի այդ ընթացքում միջազգային շուկայում գների չնչին փոփոխություն է տեղի ունեցել։ Եվ ուրեմն, այստեղ օգուտ չենք ստացել, մանավանդ, որ բենզինն ու դիզվառելիքն էլ Հայաստանում չեն էժանացել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30