Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն երկար քաշքշուկից հետո է դատապարտյալի նկատմամբ կիրառվել համաներումը

Հունիս 20,2014 10:36

Շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի ‹‹Համաներում հայտարարելու մասին›› որոշումը:

Չստանալով հստակ պատասխան, թե ինչու իր որդու վրա չի տարածվում համաներում՝ դատապարտյալի մայրը դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին:

Օմբուդսմենը պարզել է, որ hամաներման հայտարարման օրվանից քրեակատարողական հիմնարկն, ըստ պահանջվող ընթացակարգի, հարցում է կատարել Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե արդյոք դատապարտյալի նկատմամբ երբևէ ներկայացվել է քաղաքացիական հայց, թե՝ ոչ, որպեսզի նրա նկատմամբ ևս համաներումը կիրառելի դառնա: Շուրջ 5 ամվա ընթացքում 3 անգամ կատարված հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տրվել է նույնաբովանդակ պատասխան. դատապարտյալի նկատմամբ հարուցվել է մի քաղհայց, որը, սակայն, դատարանը չի ընդունել՝ սխալ տվյալների պատճառով: Արդյունքում, այնուամենայնիվ, դատապարտյալի նկատմամբ  համաներման որոշում այդպես էլ չէր կիրառվում:

Օմբուդսմենի կողմից Դատախազություն ու Արդարադատության նախարարություն ուղարկված գրություններից հետո միայն դատապարտյալի պատժի չկրած մասը կրճատվել է 1/3-ով` համաձայն համաներման որոշման:

Պաշտպանի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30