Հատված արձակագիր, դրամատուրգ, մշակույթի վաստակավոր գործիչ, նախագահի մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանի հետ հարցազրույցից:
– Ի՞նչ պետք է փոխել, ինչպե՞ս փոխել։ Մենք անընդհատ դժգոհում ենք, մատնանշում փլուզվող ներկան ու փլատակների տեսքով ապագան, ընդամենն այսքանը, կարծես այս ամենին հաղորդվում ենք դիտորդի կեցվածքով։
– Կարծում եք, որ մեր այս զրույցը տպագրվի՝ որեւէ դեր կատարելո՞ւ է. ոչ, չի կատարելու։ Ես կարոտախտով չեմ տառապում, բայց նախկինում քննադատական խոսքն իր դերը կատարում էր, եթե գող էր, ուղարկում էին բանտ, եթե սպանություն էր կատարել, մահապատժի էին ենթարկում, լավ է որ հանել են մահապատիժը, կա ցմահ բանտարկություն, թող անեն։
Վերջին հաշվով, շատ կարճ ժամանակահատվածում կարելի է երկիրը բարոյականացնել, բայց դրա համար պետք է կտրուկ միջոցների դիմել։
Կարդացեք նաև
Երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, Ծաղկաձորում գրողների հետ հանդիպման ժամանակ իմ ելույթում ասացի՝ պարոն Քոչարյան, գնահատական տվեք անցյալ իշխանություններին՝ կոմունիստներից սկսած։ Որովհետեւ շատ կարեւոր է գնահատական տալը, շատ կարեւոր է ապաշխարանքը։
Մենք ապաշխարող ժողովուրդ չենք։ Ես մինչեւ հիմա՝ այս 70-80-100 տարիների ընթացքում, որեւէ իշխանավորից չեմ լսել ապաշխարանքի որեւէ բառ, իրենց սխալները չեն ընդունում, եւ քանի որ սխալները չեն ընդունում, սխալները շարունակվում են եւ բազմապատկվում:
Հուսիկ ԱՐԱ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում