Հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ Մշակույթի նախարարության հայտարարությունը վիրավորում է յուրաքանչյուր մտածող Հայ մարդու ինտելեկտը: Գտան Քավության նոխազը, հանդես եկան հայտարարությամբ և ամեն ինչ լուծվե՞ց այդպիսով:
Պետքէ պահանջել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնազրկումը: Իր գործունեության ամբողջ ընթացքում հայ մշակույթը անկում է ապրել և ձեռք է բերել առևտրային, շուկայական և աբսուրդ ձևակերպումներ: