Երբ մարդ շատ փող ունի, բայց չունի մշակութային ճիշտ կողմնորոշիչներ, իսկ մյուս կողմից` նաեւ ցանկանում է, որ բոլորն իմանան իր հարստության մասին, ինչպե՞ս է նա սովորաբար վարվում: Նա ընտրում է փող ծախսելու «էքստրեմալ» ձեւը: «Էքստրեմալ» ոչ թե սովորական իմաստով` նա չի թռնում պարապլանով եւ չի բարձրանում Արագածի գագաթը: «Էքստրիմը» տվյալ դեպքում այն ծայրահեղությունն է, որը, իբր, միայն նա կարող է իրեն թույլ տալ:
Օրինակ՝ ոսկե զուգարանակոնք է դնում կամ ամենահայտի, ամենաթանկ նկարչին պատվիրում է իր մեծադիր նկարը` Նապոլեոնի եռանկյունաձեւ գլխարկով: Կամ պատմում է իր նման ընկերներին` «արա ախպեր, էն օրը փագինք Գառնին (Գեղարդը, Զվարթնոցը, Էջմիածնի Մայր տաճարը), մի կտոր հաց կերանք ու մի լա-ավ տժ-ժացինք»: Յուրահատուկ «էքստրիմ» է: Կամ, ինչպես ռուսներն են ասում, «бандитский шик»: Ավազակային ճոխություն:
Սենեկան հրաշալի աֆորիզմ ունի: «Լկտիությունը,- ասում էր նա,- սխալ հասկացված մեծության նշան է»: Այդպես ցանկացած գերտերություն, առանց որեւէ իրավական հիմքի, զինյալներ է ուղարկում այլ երկրներ կամ էլ ակտիվացնում է «տեղական զինյալներին»` իրեն հարմար ռեժիմ հաստատելու համար: Այդպես ցանկացած օլիգարխ առանց որեւէ փաստաթղթի քանդում է ցանկացած իրեն դուր չեկող շենք եւ կառուցում իրենը: Պաշտոնյաների եւ պատգամավորների «բալաները» անարգել կրակում են փողոցներում: Նման գործելաոճը հաճախ տրամաբանական բացատրություններ չունի: Պարզապես իրենց սխալ հասկացված մեծությունն ապացուցելու միջոց է:
Չհասկացողների կամ չհասկացող ձեւացողների համար ասեմ, որ խոսքը պատմամշակութային հուշարձանների տարածքում ոչ թե երգելու կամ նվագելու մասին է (չնայած այստեղ ժանրերի նկատմամբ պետք է խստապահանջ լինել), ոչ թե պսակադրության արարողության, այլ ուտել-խմելու մասին: Վկայակոչվում է միջազգային փորձը, բայց ես չեմ նկատել, որ Կոլոզեումի եւ Պարթենոնի տարածքում մարդիկ կերուխումով զբաղվեն` թեկուզ դա «փարթի» կամ «կորպորատիվ երեկո» անվանեն եւ բացատրեն հուշարձանների «ճանաչելիությունը» բարձրացնելու նկատառումներով: Բայց եթե նույնիսկ նման «միջազգային փորձ» կա, ապա դա, իմ կարծիքով, վատ օրինակ է:
Նման բոլոր ոտնձգություններին վերջ տալու համար պետք է խստիվ արգելել սնվելու որեւէ դրսեւորում հուշարձանի տարածքում` լինի դա մշտական հիմունքներով աշխատող «օբյեկտ», «կորպորատիվ երեկո», թե պարզապես զբոսաշրջիկը հետը հացուպանիր է բերել` տաճարում ուտելու նպատակով: Իսկ կերուխումի համար հիմա ամբողջ հանրապետությունով մեկ կառուցվել են հսկայական համալիրներ: Ճիշտ է, մեծ մասամբ` թանկ, անհամ խոհանոցով եւ անճաշակ:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Սենեկայի խոսքը մեր ` հայաստանյան իրականությունում երեւի փոխել է պետք` Լկտիությունը սխալ հասկացված չեղած ու ենթադրյալ մեծության նշան է…
Այ այսպիսի մեծություններն են մականունավոր ԲՈԼՈՐ պաշտոնյաները…
Հոդվածագրի հետ ամբողջովին համաձայն եմ,սակայն մշակութային վայրերում նման արգելքներ ստեղծոլու համար,մշակույթը գնահատող է պետք:Եթե Հասմիկ Պողոսյանը,վերանորոգելով հին հայկական եկեղեցին, փոխարինում է հին բազալտը,տրավերտինով,ապա կարծում եմ,որ պետք է սկզբում արգելվի այդպիսի մարդկանց մուտքը մշակույթի նախարարություն:
Հեղափոխությունից հետո իշխանության եկան կիսագրագետ կոմունիստները: Պահանջվեց ժամանակ մինչև նրանց թոռները մեծացան,կրթություն ստացան և սկսեցին գնահատել իսկական արժեքները: Մեր կիսագրագետ իշխանավորներից մի պահանջեք այն, որը նրանք չեն կարող անել: Երկու սերունդ պետք է փոխվի, որ վերաիմաստավորվի ոչ միայն համամարդկային արժեքները այլ նաև գումար ծախսելու մշակույթը :
Վերջապես պետք է ընդունել դառը իրականությունը , որ Հայաստանում կան «անկոչ թագավորներ» ոոնք կարող են իրեց թույլ տալ «թագավորական կայֆեր».
Իսկ թե ինչ են ուզում նրանք դրանով ապացուցել եվ թե ինչի համար են նրանք դա արել դա արդեն երկրորդական հարց է « այսինքն կտերն են».
Տղամարդը, որի տեսած մշակութային արժեքը ՌԴ-ից կնոջ ընկերուհու համար առած ու Ղարաբաղ տարած կոշիկն է եղել, չի կարող կապ ունենալ մշակույթի հետ:Ախր մի ազգ կա, մի ասացվածք ունի.,,Գենետիկ չտես գոյը, եթե հարստանա, օգոստոսին շուբայով ման կգա և կտարբերվի մարդուց,,:Հիմա ձեր մշակութային սերժն է և պեղում է իր նման մշակութային առևտրականների և կեցցե մշակութային Հայաստանը:
Պատերազմն էլ “թարս մարդկանց (огурчик-ներին)” չի շտկի, ափսոս անցավորներին…
Կշտկի, Ռուբեն, կշտկի, կուզիկին հողը լավ շտկում է:Խնդիրը այլ է:Լավ շտկելու դեպքում էդ հողի վրա ևս մի դար վարունգ չէ, խոտ էլ չի աճի:Դե դա կարևոր չէ, իրենցը սալաթի համար չէ, էլի…
Три женщины покупают огурцы. Первая говорит:
-Мне, пожалуйста, подлинее и потньше.Вторая:-А мне-потолще и покороче.Третья:-А мне, все равно, мне для салата.
Հա, հա, հա….լացելու բան է:
Հայտնի կերակրամանից օգտվող կոմպրադորական բուրժուազիան ու ժառանգները թքած ունեն ազգային արժեքների ,պետականությունը սնող գաղափարների վրա, նրան համար.,,միայն կաղին ունենան,ուտեն,պառկեն,գիրանան..,,Նրանց համար խորթ են Նժդեհի ու Արամ Մանուկյանի գաղափարները,որոնք այդ նեղ ճակատներին երբեվե հասկանալի չեն եղել,թեվպեպ պատրաստ են Նժդեհի դրոշով էլ հանդես գալ,բովանդակությունը նրանց չի էլ հետաքրքրում,հերթապահ ճառ ասողներ միշտ էլ կարող են վարձել…Ահա այսպես են արժեզրկվում պետականության սրբազան գաղափարները:
Էլի եկել է ,,տրեխավորների,,դարաշրջանը՝ով ճաշակ ունի-փող չունի,ով փող ունի-ճաշակ չունի:Հասարակությունն էլ հավասարվում է անճաշակներին՝երաժշտություն պատվերողները անճաշակներն են:Հետաքրքիրը այն է,որ անճաշակությունը մեր կյանք մտավ ամենաինտելեկտուալ իշխանության՝ՀՀՇ-ի տարիներին:Հիմա էլ անճաշակությունը արտահանում ենք աշխարհով մեկ՝Արմենչիկի,Թաթաի,Սպիտակցի Հայկոի,Արամեի և այլոց միջոցով…Կեցցե համատարած ռաբիսիզացիան:
Մի քանի օր առաջ Աբովյան փ 29 շենքի բակ եկան Երեւանի կանաչապատման աշխատակիցները բակի մոտ 60քռ.մ կանաչ տարածքը կարգի բերելու համար: Տարածքը մաքրեցին մոլախոտից, երեք հաստաբուն ծառերի շուրջ հողը փխրացրին ( ձեռքի հետ էլ մի քանի մատղաշ ծառի շվեր արմատախիլ արեցին) ու գնացին…լուր թողնելով որ էդ տարածքի վրա աչք ունի ՀՀ գլխ. դատախազի հայրը, որը ծրագրավորել է տարածքը վերցնել ավտոտնակ կառուցելու համար…Հենց նույն գիշեր անհայտ անձինք նաֆթ լցրեցրին ծառերի արմատներին…առայժմ ծառերը չեն չորացել, բայց կարծում եմ երկար չի տեվի դա…