Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողազուրկ զինծառայողները ստանում են 200 000 դրամ

Հունիս 20,2014 14:17

Անկեղծ ասեմ՝ կասկածանքով լսեցի լուրը, թե երկկողմանի ծնողազուրկ զինծառայողները զորացրվելիս ստանում են 200 հազար դրամ գումար: Բայց կասկածներս փարատվեցին, երբ զանգահարեցի պաշտպանության նախարարության իրավաբանական վարչություն, որտեղից հաստատեցին ասվածը, նաեւ հավելեցին, որ այդ գումարը վճարում է զորամասը:
Մտածում ես, որ պարզ գործընթաց է. կլինի զորացրման հրամանը, կվճարեն գումարը, եւ նախկին զինվորն առոք-փառոք կվերադառնա տուն:

Առաջին հայացքից պարզ թվացող այս գործընթացը, պարզվում է, այնքան էլ հեշտ չէ: Զորամասից պահանջում են ներկայացնել զինվորի ծննդյան ու ծնողների մահվան վկայականների պատճենները, ընդ որում՝ նոտարի կողմից հաստատված: Գաղտնիք չէ, որ մեզ մոտ նոտարի ծառայությունները վճարովի են: Եթե երեք վկայականները հաստատելու համար անհրաժեշտ գումարին ավելացնենք նաեւ փաստաթղթերը զորամաս հասցնելու տրանսպորտային ծախսը, կստացվի մոտ 10.000 դրամ:

Տրամաբանական հարց է առաջանում. ո՞վ պետք է երկկողմանի ծնողազուրկ երեխայի համար կատարի այդ ծախսերը եւ ինչո՞ւ: Կամ էլ ստացվում է, որ եթե զինվորը չներկայացնի նոտարի կողմից հաստատված այդ վկայականները, ուրեմն չի՞ ստանա գումարը: Բայց պետությունը ընդունել է համապատասխան օրենք, ուրեմն պարտավոր է ապահովել դրա կատարումը, մանավանդ որ՝ զինկոմիսարիատը բանակ տանելուց առաջ վերցրել է նորակոչիկի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Ուրեմն ինչի՞ համար է ավելորդ թղթատարությունը:

Ա. Հ.

«Առավոտ» օրաթերթ
19.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30