Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղբամանները քչություն են անում

Հունիս 20,2014 14:35

Նախորդ տարիների համեմատ՝ ներկայումս աղբահանության խնդիրը մայրաքաղաքում, կարելի է ասել, լուծված է: Այնուամենայնիվ, աղբահանության հարցը դեռ հեռու է իդեալականից: Եթե քաղաքացիներն առավոտյան դատարկ աղբամաններ են տեսնում, ապա կեսօրից սկսած՝ աղբամաններն այնքան են լցվում, որ տպավորություն է ստեղծվում, թե մայրաքաղաքում աղբահանություն չի կատարվում: Աղբամանները մեկ-երկու ժամում լցվում են հատկապես այն վայրերում, որտեղ շատ խանութներ կան: Տիգրան Մեծ փողոցում միմյանց հետեւից խանութներ են գործում, սակայն դատելով խանութների քանակից՝ այդ աղբամանները քչություն են անում, որովհետեւ այս փողոցում մշտապես գետնին, ծառերի կողքին աղբի տոպրակներ են, իսկ մի քանի հատ աղբամանները միշտ լցված են լինում: Արդյունքում մարդիկ ստիպված աղբը շարում են աղբամանի շուրջը՝ փողոցում ստեղծելով հակասանիտարական վիճակ, իսկ ամռան այս շոգին աղբի գարշահոտը տարածվում է փողոցով մեկ: Այդ վիճակում են նաեւ մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ:

Axb-2 Axb Axb-4

Մեծ ու փոքր աղբամաններ կան քաղաքի գրեթե բոլոր մայթերին, բայց աղբի քանակությունից ճաք տված եւ կոտրված աղբամաններից կարելի է եզրակացնել, որ քաղաքում գոյացող աղբին եղած աղբամանները չեն բավականացնում, երբեմն մարդիկ աղբը նետում են հաստատ ոչ աղբի համար նախատեսված տարաների մեջ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30