Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքաբերի գյուղապետ. «Որ պատերազմ սկսվի, ո՞ւմ հետ ենք պատերազմելու՝ Ադրբեջանի՞, թե՞ Լուսաձորի»

Հունիս 19,2014 23:33

Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղը չի կարողանում ոռոգման նպատակով օգտվել 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարից: Ադրբեջանական զինուժը ջրամբարի ձախ ափից պարբերաբար գնդակոծում է Բերքաբերի պաշտպանական դիրքերը եւ գյուղը: Բերքաբերը ոչ միայն ոռոգման ջուր չունի, այլեւ՝ խմելու ջուր: Գյուղի կենտրոնում մի ծորակ կա, որից օգտվում են 528 բնակիչները; Հովիկ Աբրահամյանը 2014թ. փետրվարի 12-ին այցելելով Բերքաբեր,գյուղի հիմնախնդիրները լուծելու խոստում է տվել: Գյուղապետ Արթուր Մադաթյանից տեղեկացանք, որ երկու գյուղերի՝ Բերքաբերի եւ հարեւան Սարիգյուղի համար խմելու ջրագիծ կառուցելու ծրագիր կար, սակայն ֆինանսական միջոցները չեն բավարարել:

Համայնքի ղեկավարն ասաց, որ իրենք դիմել են «ՎիվաՍել» ընկերությանը, որպեսզի այն ամերիկյան մի ընկերության հետ աջակցի խմելու ջրագիծ կառուցելուն: Սահմանամերձ Բերքաբերը նաեւ հողազուրկ է: Գյուղի 1130 հա տարածքներից 830-ը, որոնք ամենաբերրի հողերն են, գտնվում են ջրամբարի ձախ ափին, ադրբեջանական վերահսկողության տակ: Արթուր Մադաթյանն ասում է, որ իր համագյուղացիները հնուց ի վեր օգտագործել են Աճակուտ գյուղից դեպի սարեր տանող հատվածում 600-700 հա տարածք՝ խոտհարքներ, արոտավայրեր: Այդ սարամասը կառավարության որոշմամբ տրվել է Լուսաձոր համայնքին այն պատճառաբանությամբ, թե Բերքաբերը այդ սարամասի հետ ուղիղ կապ չունի: Արթուր Մադաթյանն ասում է , որ Լուսաձոր համայնքն այդ սարի հետ ոչ միայն ուղիղ, այլեւ ոչ մի տեսակի կապ չունի: «Որ պատերազմ սկսվի,ո՞ւմ հետ ենք պատերազմելու՝ Ադրբեջանի՞, թե՞ Լուսաձորի»՝ տարակուսած ասում է գյուղապետը: Նրա խոսքերով՝ 1990-ական թվականների պատերազմական գործողությունների ժամանակ բերքաբերցի շատ ընտանիքներ ժամանակավորապես պատսպարվել են այդ սարամասում, այն եղել է սահմանամերձ գյուղի թիկունքը: Գյուղապետի վկայությամբ՝ այնտեղ բերքաբերցի մի քանի ընտանիքներ տներ ունեն, վերջերս լուսաձորցիները փորձել են այդ մարդկանց վտարել իրենց կացարաններից: Ա. Մադաթյանին հարցրինք, թե խնդիրը ինքը չի՞ փորձել լուծել Լուսաձորի գյուղապետի հետ, չի՞ դիմել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Լուսաձորի գյուղապետն ասել է, որ դեմ չէ այդ տարածքը Բերքաբերին վերադարձնելուն, մարզպետ Աբովյանն էլ հայտնել է, որ առաջիկայում այդ խնդիրը կքննարկվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. nver says:

    Վերոհիշյալ քարտեզագրման պատասխանատւն նախկին մարզքանդ Ա Ղուլարյանն էր,որին նախկին գերազանցիկության մեդալների համար առաջ քաշեցին, որ / շենացնի/ հայոց քաղաքներն Ափսոս, որ նա իր հետ չտարավ իր / բազմաշնորհ/ խորհրդական Լյուբիկին,որպեսզի այդ մ եծանուն պթետն տողեր նվիռի հայոց քաղաքներին

  2. Zaven says:

    Նույն վիճակում է նաև Տավուշի մարզի Բարեկամավան հանգչող գյուղը, որի ,,Շլորկուտ,, սարամասն օտարել են: Բռնցքամարտում կա հետևյալ մարդասիրական կանոնը ,,Ընկածին չեն խփում,,: Խեղճ Բարեկամավանը փակման եզրին է գտնվում, իսկ նրանից հող են վերցնում: Խղճի ո՞ր կանոնով…

  3. david says:

    Ա. Ղուլարյան, հողս կերար, բայց վամպիրապետությունում չբողոքեցի անիմ աստ և գիտես ինչու*:Ասեմ, մութ չմնա:Հող չունեք:Հասաք ծովից ծովի երազանքին:Կշնորհավորեմ ձեր անհողը, հողասեր հողակերներ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30