Լրահոս
Օրվա լրահոսը

«Գառնու տաճարի մուտքը ժամը 5-ից փակել են». Գյուղապետը՝ խնջույքի մասին

Հունիս 19,2014 23:03

Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը պատմում է, որ նախօրեին Գառնու հեթանոսական տաճարում անցկացվող խնջույքը տեւել է մինչեւ ուշ գիշեր:

«Թե ինչ միջոցառում էր տեղյակ էլ չեմ եղել, միայն գիտեմ՝  ժամը հինգից հետո կողմնակի անձանց մուտքը արգելվել էր, ես ներս էլ չեմ մտել, չգիտեմ՝ ինչ է կատարվել: Մոտակայքում եմ ապրում, գիշերը երաժշտության ձայնն էր գալիս: Այդքան բան գիտեմ»,- Aravot.am-ին պատմեց գյուղապետը:

Տաճարը կերուխումի վայր դարձնելու վերաբերյալ նա չցանկացավ գնահատական տալ կամ կարծիք հայտնել, ասաց՝ ով թույլտվություն էտալիս, նա էլ թող խոսի. « Ես չեմ թույլտվությունը տալիս, այլ` երեւի մշակույթի նախարարությունը»:

Նա նաեւ մեղմ քննադատեց տաճարի մուտքը փակելու որոշողներին. «Ինչպես կարելի է հազարավոր կիլոմետրերից եկած զբոսաշրջիկին ներս չթողնել, ամոթ է»:

Մեր հարցին, թե դեմ էիք այնտեղ սրճարան կառուցելուն, հիմա ռեստորան ստացվե՞ց, գյուղապետն ասաց. «Կառույցը կառուցելու համար մտավախություն կար՝ հետագայում տարածքը սեփականացնելու առումով, իսկ խնջույքներ միշտ լինում են, միջոցառումներ էլ են լինում: Ես տեղյակ չեմ այնտեղ սրճարանի՞, ռեստորանի՞ խնջույք է եղել, դրա համար այս պահին ոչինչ չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ նախօրեին այնտեղ ԿԲ-ն խնջույք էր կազմակերպել, ինչը նույն ԿԲ-ի կողմից ներկայացվեց որպես մշակութային ծրագրի իրականացում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Այսինչ վախեցած գյուղապետ է:Ինչ հարցրեցին՝ չգիտեմ, տեղյակ չեմ, չեմ տեսել…Աբսուրդ:Կարծիք էլ չունի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30