Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր ցնդավ Գյումրին տեխնոպարկի վերածելու Տիգրան Սարգսյանի գովերգած ծրագիրը

Հունիս 19,2014 21:23

Այսօր Գյումրի էին ժամանել  համաշխարհային  բանկի ներկայացուցիչները, որպեսզի իրենց աչքով տեսնեին ու համոզվեին, թե  բանկի հատկացրած 4 միլիոն դոլարը ճիշտ նպատակին ծառայե՞լ է. ավարտվե՞լ է արդյոք Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի  շենքի վերանորոգումը: Հիշեցնենք, որ Գորկու այգու դիմաց գտնվող,  «Կումայրի» արգելոց թանգարանի մաս կազմող  Գյումրու մանկավարժական  ինստիտուտի պատմամշակութային  արժեք ներկայացնող հին շենքը հատկացվեց Տիգրան Սարգսյանի գովերգած տեխնոպարկին, սակայն այսօր մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ տեխնոպարկը ցնդաբանական գաղափար է, միֆ: Պարզվեց, որ այդ շենքում տեխնոպարկի փոխարեն ընդամենը տեխնոլոգիական կենտրոն է ստեղծված: Լրագրողների   «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանից հետաքրքրվեցին, թե    ինչքա՞ն գումար կպահանջվի  Գյումրին տեխնոքաղաք դարձնելու, տեխնոպարկի ծրագիրը իրագործելու համար, չէ՞ որ այս նպատակի համար 50 հա հողատարածք էին առանձնացնում:

10492664_304635313030324_1922044316_o

«Դե չգիտեմ, դա  ծրագիր է, մշակման փուլում է գտնվում, բնականաբար դա մեծ ֆինանսավորում կպահանջի, դա պետք է մշակվի, հաշվարկ արվի, ուղղությունները որոշվի: Ես կարծում եմ, որ տեխնոլոգիական կենտրոնը, որ սկսի աշխատել, կորոշվի այն հիմնական ուղղությունները, որոնք հետագայում կընդլայնվեն էդ շենքից դուրս», ասաց Բագրատ Ենգիբարյանը:

Այն դիտարկմանն էլ, թե մարդիկ թերահավատորեն են  մոտենում տեխնոպարկ հասկացությանը, մեր զրուցակիցը շարունակեց. «Տեխնոպարկ այսօր  հասկանում ենք Գյումրի տեխնոլոգիական կենտրոնը, այսինքն` այս շենքը, որը ունենք, այդ միջավայրը, և հաջորդ քայլը հետևյալն է`  ինչպես այդ շենքի միջավայրը ընդլայնվելու է և կարողանալու է արդեն իր ծիլերը գցել քաղաքում: Գաղափարը հետևյալն է , ստեղծել մի միջավայր, հրաբուխի կենտրոն, որի ժայթքումից հետո լավան կծածկի ամբողջ տեխնոլոգիական  Գյումրին»:

Ըստ Բագրատ Ենգիբարյանի, տեխնոլոգիական կենտրոնը ծառայելու է մասնագետների  պատրաստմանը, կազմակերպությունների ձևավորմանը, արտասահմանյան  ներդրումների խթանմանը:

Նշենք, որ համաշխարհային բանկը պատրաստվում է դրամաշնորհային ծրագրերր իրականացնել Գյումրիում և խոսքը մեծ գումարների  մասին է:

Ի դեպ, այսօր վերջիններս  հանդիպեցին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, որը լսելով այս մասին, անգլերենով բացականչեց. «Only for  Gyumri»:

Քաղաքապետը նաև ակնարկեց, որ տեխնոպարկի համար նախատեսված  50 հա հողատարածքը շահագործելիս ուզում է  հասնել նրան, որ  այն դառնա ազատ տնտեսական գոտի, քանի որ Գյումրիում 7 բուհեր կան, որոնց շրջանավարտները աշխատանքի մեծ կարիք ունեն: Գյումրու քաղաքապետը շեշտեց,  որ Գյումրիին օդի ու ջրի պես աշխատատեղեր են  անհրաժեշտ է ,քանի որ  Հայաստանի հանրապետությունում  Գյումրին զբաղվածության տոկոսային  հարաբերությամբ ամենացածր տեղում է:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30