Հունիսի լույս 17-ի գիշերը Բագրատաշեն գյուղից Բագրատաշեն մաքսակետ տանող ճանապարհին գտնվող ավտոմեքենաների վուլկանացման կետի շինության պատը քանդելու միջոցով գողացել են 130 հատ, տարբեր մակնիշի ավտոմեքենաների նոր անվադողեր: Ավտոսպասարկման կետը պատկանում է Բագրատաշենի բնակիչներ Սարգիս, Արմո Մակյաններին եւ Գարուշ Ամիրյանին:
Մեր տեղեկություններով` գողության հետեւանքով պատճառված վնասը կազմում է 2 միլիոն 800 հազար դրամ: Գողությունը բավական հանդուգն է, քանի որ այն կատարվել է բանուկ ճանապարհի եզրին: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ