Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյան. «Պետք է ներքին ճնշումներն ավելի մեծ լինեն, քան`արտաքին»

Հունիս 19,2014 20:08

«Քաղաքացիական հասարակությունը պետք է ուժեղացնել, որ ներքին ճնշումը պետության վրա շատ ավելի մեծ լինի, քան` արտաքին: Այս հարցին ուրիշ լուծում չկա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, որի կարծիքով «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխված օրենքը «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության պահանջով որոշ զիջումների գնացել է, սակայն դա բավարար չէ:

Կարեն Վարդանյանի խոսքերով. «Միջազգային կազմակերպությունները, օգտվելով պետության թուլությունից, մեզ ստիպում են այդ փոփոխություններն անել: Ըստ էության, վարկային ռեսուրսի դիմաց, ստիպում են, որ մենք փողը հանեք դուրս, նույնը էլեկտրաէներգիայի սակագնի դեպքում, օգտվելով պետության թուլությունից ստիպում են էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել»:

Պարոն Վարդանյանը գտնում է, որ քաղաքացիներն իրենց ուզածին հասնելու համար, կառավարության նկատմամբ, ճնշումները պետք է ավելացնեն. «Որպեսզի կառավարությունը ավելի շուտ գնա քաղաքացիական հասարակության հետ համագործակցման քան` դրսի: Հիմա քաղաքացիական հասարակություն չկա, կառավարությունն ավելի հեշտ գնում է դրսի հետ համագործակցման, չի կարողանում դիմադրել դրսի ճնշմանը` տարբեր պատճառներով»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30