Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիները նվազագույն կենսաթոշակ են ստանալու

Հունիս 19,2014 19:57

Այսօր ԱԺ-ում քննարկվեց պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը:

Նոր, «բարեփոխված» օրենքը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա հայտնեց, որ մասնավոր աշխատողների համար օրենքը կամավոր սկզբունքով է գործելու, իսկ պետական աշխատողների համար այն պարտադիր է՝ սոցիալական վճար անվան տակ։ Ըստ նրա, քանի որ հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրանալու են, դա մեծ բեռ չի լինելու նրանց համար:

Արտեմ Ասատրյանը նաեւ հայտարարեց՝ «Եթե անձը մեր երկրում վճարում չի կատարել, մեր երկրի այս համակարգի մասնակիցը չէ, այդ քաղաքացիները իրավունք ունեն միայն նվազագույն կենսաթոշակի»: Սա վերաբերում է արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիներին, որոնք, փաստացի դուրս են մնում այս համակարգից:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարցրեց. «Այսպես ասած հրաշալի քառյակի առաջարկությունները որքանո՞վ է կառավարությունը հաշվի առել»: Նա նաեւ հետաքրքրվեց, թե կառավարության հաշվարկներով, քանի՞ մարդ կմասնակցի այս համակարգին եւ վճարումներ կկատարի կենսաթոշակային ֆոնդերին:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ կմասնակցեն հաստատ բոլոր պետական աշխատողները, որոնք իրավունք չեն ունենա հրաժարվել դրանից, իսկ թե մասնավոր հատվածից կամավոր ովքեր կուզենան միանալ համակարգին, դա արդեն կախված է կառավարության պարզաբանումներից եւ աշխատանքից: Ինչ վերաբերում է՝ քառյակի առաջարկություններին՝ նախարարն ասաց, որ լսել են եւ «Դեմ եմ» շարժման, ե՛ւ քառյակի առաջարկները, ուսումնասիրել են. «Այն հիմնական մտահոգությունները, որ նրանք նշել են, այս օրենսդրական փաթեթում տեղ են գտել: Եթե չլիներ այն մոտեցումը, որ ինչ էլ ներկայացնեք մեզ, միեւնույնն է, չի բավարարում մեզ, ապա փոփոխությունները ընդունելի եւ ընկալելի պիտի լինեին»:

Սամվել Ֆարմանյանի դիտարկմամբ, եթե այս համակարգին 65  հազար քաղաքացի է մասնակցելու, այդ դեպքում այս համակարգի նպատակները մի քիչ հարցականի տակ են մնում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30