Այս պահին «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության կազմակերպած պահանջի երթի մասնակիցները գտնվում են ՀՀ կառավարության շենքի առաջ և պահանջում, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ իջնի և իրենց՝ հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակին պատասխան տա:
«Չեն քանդելու» կոչերով նախաձեռնության անդամները պնդում են, որ Աֆրիկյանների ակումբի շենքը չպետք է քանդվի, քանի որ այն ՀՀ սահմանադրության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի խախտում է, նրանք կոչ են անում ետ կանչել այն ապօրինությունը, որը թույլ է տրվել կառավարության կողմից:
Կարդացեք նաև
Սակայն շենքում նստած «անհասկանալի մարդիկ» այդպես էլ դուրս չեկան կառավարության շենքից և երթի մասնակիցները շարժվեցին առաջ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ