Քիչ առաջ մեկնարկեց «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության կազմակերպած պահանջի երթը դեպի կառավարության շենք: Երթի մասնակիցներն ակնկալում են կառավարությունից ստանալ հունիսի 13-ին նախաձեռնության անունից ստացած նամակի և նամակում ներկայացված օրինական պահանջների պատասխանը: Կառավարության շենքի մոտից մասնակիցները երթը կշարունակեն դեպի Մաշտոցի պուրակ: Երթի վերջնակետը լինելու է Աֆրիկյանների ակումբի շենքի բակը: Երթից հետո ժամը՝ 20:00-ին, Աֆրիկյանների ակումբի շենքի բակում տեղի կունենա հանրային քննարկում:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ասաց, որ Աֆրիկյանների շենքը չպետք է տեղափոխվի, այն պետք է պահպանվի և այսօր գնում են ստանալու նախաձեռնության՝ կառավարությանն ուղղված նամակի պատասխանը, որի պատասխանի հնգօրյա ժամկետն արդեն լրացել է: Հարցին ակնկալում են, որ Հովիկ Աբրահամյանը անձամբ հանդիպի իրենց, Սարհատ Պետրոսյանն ասաց՝ այո:
Aravot.am-ի դիտարկմանը, արդեն աշխատանքային ժամն ավարտվել է, գուցե Հովիկ Աբրահամյանը տեղում չլինի, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ իրենք իրենց գրաֆիկը պիտի հարմարեցնեն նախաձեռնությանը, ոչ թե հակառակը:
Տեղեկացնենք, որ վաղը ժամը 19.00-ին Աֆրիկյանների տանը կկազմակերպվի ցուցահանդես և ջութակի համերգ՝ Զառա Հովհաննիսյանի մասնակցությամբ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ