Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. «Պոլ Մաքարտնին էլ Կոլիզեումում է երգել , ընդունված բան է»

Հունիս 19,2014 19:01

«Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Զվարթնոցի տաճարում կայացած հայտնի միջոցառմանը տարակուսանք հայտնեց.  «Շատ տարօրինակ հասարակություն ենք. Կա՛մ բացարձակ չեզոք ենք, ապատիկ՝  մեզ շրջապատող ամեն ինչ հանդեպ, կա՛մ  ծայրահեղացնում ու հանրային քննարկման առարկա ենք դարձնում բաներ, որոնք պետք է լինեն  պրոֆեսիոնալ միջավայրի կարգավորման խնդիր»:

Թատերագետը փաստում է, որ ողջ աշխարհում ընդունված է թանգարանների, պատմական հուշարձանների տարածքներում կորպորատիվ միջոցառումներ, համերգներ, մշակութային ծրագրեր իրականացնելը, ասում է նման վայրերում Մարիա Կալասն է երգել,  օրինակ, Կոլիզեումում՝ Պոլ Մաքարտնին,  ու դրա մեջ վատ բան չկա: «Անգամ շատ հարուստ երկրները չեն կարող ամբողջությամբ հոգալ մշակութային ժառանգության եւ հուշարձանների պահպանության խնդիրը, իսկ  նման միջոցառումներից  ստացված գումարները ուղղվում են  հենց վանքերի, պատմական հուշարձանների վերանորոգմանը: Այնպես որ՝ երեւույթը նորմալ է, դրա դեմ բողոք չունեմ, պարզապես կարծում եմ, որ պարտավոր ենք համակարգել բնագավառը՝ ի՞նչ բնույթի միջոցառումներ եւ ի՞նչ վայրերում կարող են իրականացվել, ովքեր են վերահսկողները, կա՞ արդյո՞ք շուրջօրյա տեսահսկողություն եւ այլն… Պետք է կարգավորել, ոչ թե աղմուկ բարձրացնել, թե չէ ինձ շատ է անհանգստացնում մեր հասարակության մերժողականությունը, նեգատիվիզմը, արդեն խեղդվում ենք համատարած հայհոյախոսությունից, կորցրել ենք որեւէ դրական բան քննարկելու կամ տեսնելու կարողությունը: Եկեք ինչը լավ է, ասենք՝ լավ է, ինչը վատ է, ասենք՝ վատ է:  Նրանք, ովքեր մշակույթի ոլորտում կոնկրետ գործով են զբաղված, մեծ վախ ունեն, թե հաջորդ նախարարը  ով է լինելու, դրա համար կարծիքների ու քննադատության մեջ շատ զգույշ պետք է լինել»:

Արա Խզմալյանը կոչ է անում սկանդալների հետեւից չվազել ու իր ձեւակերպմամբ, ավելի լուրջ խնդիրների մասին մտածել. «Մանկատներ ունենք, ծերանոցներ, երբեւէ քննարկո՞ւմ եք կենդանի մարդիկ ի՞նչ պայմաններում  են ապրում, հիվանդանոցներում ի՞նչ է տեղի ունենում: Որեւէ մեկը մտե՞լ է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժին…»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀԱՅՈՒՀԻ says:

    եթե Զվարթնոցում ու Գառնիում Կալլասի ու Մաքարթնիի պես դեմքեր երգեին, այսպես քննարկումներ չէին լինի։ ՀՀ նախագահի կողմից մրցանակ ստացողն այլ բան չէր էլ ասի։

  2. ՀԱՅՈՒՀԻ says:

    դե որ ամնե ինչ նորմալ էր, պարոն Խզմալյան, ինչի՞ է տիկին նախառառուհին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանին ազատել աշխատանքից: նայի էստեղ՝
    https://hetq.am/arm/news/55301/diskotek-zvartnoc-tatchari-taratsqum-tesanyut.html

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30