Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը ծաղրում է քառյակին. «7-8 հոգով 25 կարծիք ունեք, ուզում եք գաք իշխանությա՞ն»

Հունիս 19,2014 18:52

«Ես զարմանում եմ՝ դուք քառյակով իրար հետ չե՞ք խորհրդակցում: Միքայել Մելքումյանն առաջարկություն արեց, որը մտահոգում է բոլորիս: Խոսրով Հարությունյանը, Վարդան Այվազյանը մեր բոլոր մտահոգություններն ասեցին: Մենք մտահոգված ենք, օրենքը լավն է, բայց մտահոգված ենք: Հանկարծ գալիս են մարդիկ, որոնք այսօր գալիս են զուտ քննադատական հարցերով եւ այլն: Էդ ո՞նց չգրանցվելու հարցերով միասնական եք, բա էս օրենքների հետ կապված դուք միասնական չե՞ք, որ քառյակով նստեք որոշեք, ասեք՝ էս ի՞նչ օրենք եք բերել, խայտառակություն է դա մեր երկրի համար: Քառյակից մեկը խոսում է, մեկը ընդհանրապես լռում է, էն մյուսն էլ քննադատում է, իսկ էն մյուսն էլ շատ լավ խոսքեր է ասում»,- այսօր ԱԺ-ում քառյակի մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով Արծվիկ Մինասյանի եւ Լեւոն Զուրաբյանի քննադատություններին:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց. «Ես պետք է ամեն ինչ անեմ, որ քառյակը հարատեւ լինի, երկարատեւ լինի, որ մենք կարողանանք լավ աշխատել: Բայց սկսում եք ձեզ քայքայել: Մենք թույլ չենք տա ձեզ քայքայեք: Մենք պետք է աշխատենք, որ դուք ավելի երկարակյաց լինեք: Դուք սկզբնական շրջանում իրոք, զգոնացնում էիք մեզ: Եթե հետո սկսում եք միայն վատը տեսնելու եւ հայհոյանքների ճանապարհով, մեր գործը հեշտացնում եք, շեղում եք մեզ բուն օրենքներից: Բոլորի հետաքրքրությունները շեղում եք դրանից: Սին մտածողությունը կա, որ ժողովուրդը սիրում է հայհոյանքները: Հոգնել է ժողովուրդն արդեն դրանից: Եկեք կոնստրուկտիվ զրուցենք»:

Վահրամ Բաղդասարյանը, խոսելով քառյակի 12 կետերի մասին, ասաց. «Ասում եք, թե դուք մեր պահանջները չեք անում: Եկեք այդ պահանջ բառը փոխենք առաջարկությամբ: Ի՞նչ պահանջի մասին է խոսքը: Մենք իրավունք ունենք պահանջել, որ ձեզ կանոնակարգված ձեւով պահեք: ԱԺ-ն քաղաքական հարցեր քննարկելու համար է: Եթե դուք պետք է բոյկոտեք, դուրս եկեք ընդհանրապես գնացեք, ինչո՞ւ եք գալիս, մասնակցում: Մենք պահանջում ենք ձեզանից, որ բնականոն մեր աշխատանքը կարողանանք ապահովել: Իսկ քաղաքական դաշտում ինչ-որ պահանջներ դնել, թե մյուսն անեք, սա անեք, դա չի կարող լինել: Առաջարկություն ունեք, մենք ասում ենք՝ պատրաստ ենք ձեր առաջարկությունը քննարկելու: Ասում ենք այս փուլում կանենք սա, մյուս փուլում՝ նա եւ այլն: Արդյոք քննարկե՞լ եք, որ ասում եք՝ շրջանառության շեմը բարձրացրեք: Այդ պնդաճակատությունը ունեք, բայց հետո փափկում եք: Ես չեմ հասկանում՝ ձեր ասածը ո՞րն է, ի՞նչ եք ուզում: Ուզում եք քննարկել՝ եկեք քննարկենք: Ուզում եք հայհոյել՝ մենք ձեզ չենք հայհոյում: Ուզում եք հայ ժողովրդին կործանե՞լ՝ չի ստացվի: Ուզում եք իշխանության գալ՝ այդքան մարդ չունեք: 7-8 հոգով 25 կարծիք ունեք, դրանով ուզում եք գաք իշխանությա՞ն: Հավաքական ձեւով են իշխանության գալիս: Ձեր նպատակը ձախողելն է, ամբողջ օրը նստում մտածում եք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. david says:

    Ոչինչ որ ազգովի մի գլուխ ունեք, էն էլ` անգլուխ:

  2. Նուրան Սինանյան says:

    Ուղղակի ապշեցուցիչ է, որ այս մարդը խոսում է հայ ժողովրդին կործանելու մասին, երբ իրենց ամբողջ գործունեությունը, գիտակցված է թե չգիտակցված, ուղղված է դեպի այդ:

  3. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Հայ ժողովուրդին դուք` ստոր հհկ-ականներ, արդեն կործանել եք…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30