Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը` Արծվիկ Մինասյանին. «Կարողացան էս գյոզալ տղուն փչացնել, ո՞նց ընկավ ազդեցության տակ» (Տեսանյութ)

Հունիս 19,2014 18:23

Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատություններին՝ քառյակի պահանջները «պնդաճակատորեն» չկատարելու առնչությամբ:

Նրա խոսքերով՝ «Մենք պատրաստ ենք բոլոր 12 կետերը քննարկելու»: Բայց, ըստ նրա, քառյակն արդեն պատրվակներ է փնտրում, թե ինչպես կարող են խուսափել այդ 12 կետերի քննարկումներից. «ՀՀԿ կուսակցության եւ ՀՀԿ խմբակցության անդամները սկզբունքային մարդիկ են: Իսկ պնդաճակատը դա մարդիկ պետք է փորձ կատարեն, որ լինեն: Եթե երեկոյան մարդիկ պայմանավորվում են, որ պետք է լավ օրենքներին մենք քվեարկենք, իսկ հաջորդ գիշերը բան են որոշում եւ առավոտյան գալիս են, նույնիսկ չեն գրանցվում, այսինքն՝ մարդիկ ուզում են պնդաճակատություն անել, բայց դա էլ չի ստացվում: Պնդաճակատ լինելու համար սկզբունքայնություն է պետք, որը որոշ մարդկանց  կողմից բացակայում է»:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը. «Զարմանում եմ, որ շատ ներկայացուցիչեր այստեղ կարողացան էս գյոզալ տղուն փչացնել: Ո՞նց ընկավ ազդեցության տակ: Այս սկզբունքային մարդը նրանց ազդեցության տակ ընկավ: Պարզապես չեն ցանկանում լավը տեսնել, չեն ընկալում լավը»:

Արծվիկ Մինասյանն ասել էր, որ վաղը կամ մյուս օրը պետք է բերեն օրենք, որը այս երկիրը կկործանի: Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ «Ես պարզապես խղճում եմ նման տիպի հայտարարություններ անողներին: Ես նորից եմ կոչ անում ձեզ, հարգելի ընդդիմություն, եթե դուք փորձում եք ձախողելու միջոցով, կեղտոտելու միջոցով ինչ-որ գաք իշխանության, ասում եմ՝ դա ձեզ չի հաջողվելու»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    հհկ մոտալուտ տապալման վտանգի և ջղագրգիռ և ցայտնոտային պոռթկում…

  2. Նուրան Սինանյան says:

    Վերջապես ով է այս ինքնակոչ, այսպես կոչված խմբակցության ղեկավարը և ում ազդեցության տակից է դուրս եկել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30