Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատություններին՝ քառյակի պահանջները «պնդաճակատորեն» չկատարելու առնչությամբ:
Նրա խոսքերով՝ «Մենք պատրաստ ենք բոլոր 12 կետերը քննարկելու»: Բայց, ըստ նրա, քառյակն արդեն պատրվակներ է փնտրում, թե ինչպես կարող են խուսափել այդ 12 կետերի քննարկումներից. «ՀՀԿ կուսակցության եւ ՀՀԿ խմբակցության անդամները սկզբունքային մարդիկ են: Իսկ պնդաճակատը դա մարդիկ պետք է փորձ կատարեն, որ լինեն: Եթե երեկոյան մարդիկ պայմանավորվում են, որ պետք է լավ օրենքներին մենք քվեարկենք, իսկ հաջորդ գիշերը բան են որոշում եւ առավոտյան գալիս են, նույնիսկ չեն գրանցվում, այսինքն՝ մարդիկ ուզում են պնդաճակատություն անել, բայց դա էլ չի ստացվում: Պնդաճակատ լինելու համար սկզբունքայնություն է պետք, որը որոշ մարդկանց կողմից բացակայում է»:
Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը. «Զարմանում եմ, որ շատ ներկայացուցիչեր այստեղ կարողացան էս գյոզալ տղուն փչացնել: Ո՞նց ընկավ ազդեցության տակ: Այս սկզբունքային մարդը նրանց ազդեցության տակ ընկավ: Պարզապես չեն ցանկանում լավը տեսնել, չեն ընկալում լավը»:
Արծվիկ Մինասյանն ասել էր, որ վաղը կամ մյուս օրը պետք է բերեն օրենք, որը այս երկիրը կկործանի: Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ «Ես պարզապես խղճում եմ նման տիպի հայտարարություններ անողներին: Ես նորից եմ կոչ անում ձեզ, հարգելի ընդդիմություն, եթե դուք փորձում եք ձախողելու միջոցով, կեղտոտելու միջոցով ինչ-որ գաք իշխանության, ասում եմ՝ դա ձեզ չի հաջողվելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
հհկ մոտալուտ տապալման վտանգի և ջղագրգիռ և ցայտնոտային պոռթկում…
Վերջապես ով է այս ինքնակոչ, այսպես կոչված խմբակցության ղեկավարը և ում ազդեցության տակից է դուրս եկել: