Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնադատվածները դեմ են Միկոյանի արձանի տեղադրմանը. 1in.am

Հունիս 19,2014 17:59

Այսօր կառավարության մոտ եկած բռնադատվածները իրենց վրդովվմունքն ու վիրավորանքն էին հայտնում առ այն, որ թեև մի քանի օր առաջ հունիսի 14-ը կառավարությունը հռչակել է բռնադատվածների հիշատակի օր, սակայն անտերության է մատնել նրանց: «Անգամ մի ծաղկեպսակ չբերեց դնի Սերժ Սարգսյանը Հաղթանակ զբոսայգում, մինչդեռ այդ հուշարձանն ինքն է դրել»,- ասացին նրանք:

Հայաստանից բռնի ուժով Սիբիր աքսորվածները նշեցին, որ այսօր եկել են կառավարության, նորանշանակ վարչապետի գութը հայցեն:

«Բռնադատվածներն ենք և ժառանգներն ենք, սակայն կառավարությունը արհամարհում է. մի՞թե նրանց ղեկավար կազմում չկան բռնադատվածներ կամ անմեղ զոհեր»,- ասաց կանանցից մեկը՝ հավելելով, որ իրենք լքված են պետության կողմից:

Բռնադատված բողոքողներից շատերը դեմ արտահայտվեցին Երևանում Միկոյանի արձանի տեղադրմանը, քանի որ նրանցից շատերը հենց նրա ստորագրությամբ են աքսորվել Սիբիր:

Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30