Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ իշխանության «պնդաճակատության» մասին (Տեսանյութ)

Հունիս 19,2014 17:38

«Այստեղ խոսվեց ամեն ինչից, բացի թեմայից: Արտագաղթի կասեցման ծրագիր ներկայացվեց: Իշխանությունները կարծես գտել են արտագաղթը կասեցնելու կոնկրետ ձեւը»,- այսօր ԱԺ-ում Շրջանառության հարկի մասին օրենքի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա, ակնհայտ է, որ օրենքի նպատակը մի բան է, բայց ակնկալվող արդյունքը՝ այլ բան: Եթե նպատակը ստվերի դեմ պայքարն է, ճիշտ կլինի դա հայտարարել, ոչ թե կեղծ թեզեր առաջ բերել. «Հասանք սահմանամերձ բնակավայրեր, ՌԴ գնացող մեր հայրենակիցների ճանապարհ արդեն փակեցինք՝ լավ պայմաններ ստեղծելով: Այդպիսի բան չկա: Ես շատ կուզենայի, որ այդպիսի բան լիներ: Ես վստահ եմ, որ ինչ փաստաթուղթ էլ ներկայացներ իշխանությունը, հայտնի ֆիլմի նման իրենց փաստարկներով, հիմնավորումներով հօգուտ դրա կխոսեն՝ բավարար դրական լացը կապահովեն: Բայց իրականությունն այլ է: Ես շատ կուզենամ երկրում այնպիսի փոփոխություններ լինեն, որ մարդիկ չարտագաղթեն: Բայց արտագաղթի թիվ 1 պատճառը սոցիալ-հոգեբանական է: Գրված խոստումների եւ կատարված քայլերի միջեւ բացարձակապես կապ չկա: Ամեն ինչ արվում է գլխիվայր: Այստեղից բարձրագոչ հայտարարությունները ոչ մի գրոշի արժեք չունեն»:

Անդրադառնալով քառյակի պահանջներին՝ նա ասաց. «Իշխանությունը սկզբում դրական արձագանքեց, ասեց, որ արդեն կառուցողական ընդդիմություն ունենք, մտածում է երկրի մասին: Հետո տեսնում ենք, որ իրականացված քայլերն ու այդ հայտարարությունները, ինչպես միշտ, իրար չեն համապատասխանում: Մենք առաջարկել ենք՝ քննարկեք, բերեք հակափաստարկ: Ասեք՝ 150 մլն դրամ չենք կարող բարձրացնել՝ այսինչ պատճառներով, 58 մլն շեմը չենք կարող բարձրացնել: Չեք կարող առանձին ոլորտներում, այդ թվում նաեւ սահմանամերձ բնակավայրերում զրոյացնել հարկատեսակը՝ այս պատճառներով: Եկեք հակափաստարկ բերեք: Եթե հակափաստարկ չենք բերում եւ առաջնորդվում ենք մեզ հարազատ ձեւով՝ պնդաճակատ, մեր ճիշտը, մենք չենք կարող ոչ մի կառուցողականության էլ հասնենք, ոչ մի արդյունք էլ ունենանք:

Ինչ վերաբերում է փաթեթին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ վերջնական գնահատական կարող է տալ մի քանի ամիս հետո՝ հասարակության արձագանքն իմանալով, որովհետեւ այս փաթեթն իր դրական կողմերին զուգահեռ ունի հսկայական ռիսկ: Եվ այդ ռիսկերի չեզոքացումը կախված է լինելու առաջին հերթին կառավարությունից: Եթե կառավարությանը կհաջողվի չեզոքացնել այդ ռիսկերը՝ կընդունեն այդ փաթեթը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հոկտեմբերի վերջին էլ արտագաղթող չի լինի 66-ի պետությունում;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30