Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ քառյակի 12 կետերից 3-ի մասին. «Ինչո՞ւ չէր կարելի դա անել»

Հունիս 19,2014 17:23

Քառյակի ներկայացրած 12 կետի 3 կետի պահանջով առաջարկվում է շրջանառության հարկը բոլոր ձեռնարկատերերի համար առնվազն 3 անգամ կրճատել:

Այսօր ԱԺ-ում քննարկվում է Շրջանառության հարկի մասին օրենքը, որով նախատեսվում է ընտանեկան բիզնեսը հարկից ազատել: Այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նշեց. «Այսօր Հայաստանում ընդամենը 4 տոկոսն է զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, որը շատ ցածր ցուցանիշ է: Եթե մենք բոլորս ազատական, շուկայական հարաբերությունների կողմնակից ենք, մենք պետք է հարմարություն ստեղծենք, որ մարդիկ մասսայաբար գնան եւ զբաղվեն ձեռնարկատիրությամբ: Դրա համար էր, որ մենք մեր կետերի մեջ առաջարկել էինք այդ 3-րդ կետը»:

Դիմելով ՀՀԿ-ականներին՝ Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ մամուլում ասել են, որ ընդառաջ են գնացել ոչ իշխանական ուժերին: Նրա խոսքերով՝ «Առք ու վաճառքի գործունեության եկամուտների հարկն եք կրճատել, վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիները մնում է 10 տոկոս, նոտարական գործունեությունը՝ 20 տոկոս…Ինչո՞ւ չէր կարելի, երբ մեր պահանջը հենց դա էր, բոլոր ոլորտներում այդ եռակի կրճատումն անել: Ոչ մի հիմնավորում եւ ոչ մի բացատրություն չտրվեց դրա համար: Եթե կա դեռ 58 մլն-ի շեմը, դա արգելանք է ծառայելու՝ ստվերի բացման համար: Պետք է հասկանալ, որ Շրջանառության հարկի կրճատումը 3 անգամ կապ ունի անհրաժեշտաբար նաեւ շեմի բարձրացման հետ, բայց դուք չարեցիք: Իսկ պահանջների մեջ նշված է, որ այդ շեմը 58 մլն-ից պետք է բարձրացվի մինչեւ 150 մլն դրամ: Այն փաստարկը, որ խոշոր բիզնեսն այդ դեպքում կտրոհվի, շատ հանգիստ կարելի է կարգավորել այս խնդիրը, եւ հետո՝ տրոհվում են, թող տրոհվեն: Թող մի քիչ էլ խոշոր բիզնեսը դուրս գա այդ հարկային բեռի տակից: Ընդհանուր նպատակը հարկային բեռը թեթեւացնելն է, որ բիզնեսը սկսի զարգանալ, ոչ թե վախճանվել, ինչպես դա հիմա արվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30