«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը:
-Պարոն Խզմալյան, վերջին օրերին ահազանգեր եղան նախ Զվարթնոցի, այնուհետև Գառնիի տաճարների տարածքը խրախճանքի վայրերի վերածելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:
-13-րդ դարի սկզբում անհայտ հայ վարպետները ֆրանսիական արքաների պալատում տաճար էին կառուցել, որտեղ պատկերեցին հայոց սրբությունը` Զվարթնոցը՝ իբրև մարդկային մշակույթի խորհրդանիշ, որը ջրհեղեղից փրկվեց տապանում, մարդկանց ու կենդանիների հետ մեկ տեղ: Այսօր Հայաստանի «մսակույտի օբյեկտի» վերածված մշակույթի հիմնարկը Զվարթնոցը վարձով «զզվարթնոց» է սարքել: Ահա թե ինչ է լինում մի երկրում, որտեղ գլխի տեղը ստամոքսն է հայտնվում, իսկ դեմքի փոխարեն՝ հետույքը:Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսորը ընդգծում է Զվարթնոցի որոշիչ ազդեցությունը եվրոպական միջնադարյան ճարտարապետության վրա, մինչդեռ դուք, ստոր տականքներ, վարձով դիսկոտեկ եք սարքում Զվարթնոցում:
-Ինչի՞ հետևանք եք համարում այս իրավիճակը, պարոն Խզմալյան:
Կարդացեք նաև
-Զվարթնոցի կորպորատիվ քեֆը, Գառնու տաճարի խորտկարանը, Ծածկած շուկայի ապականումը, հին Երևանի ոչնչացումը պսակող Աֆրիկյանների տան ապամոնտաժումը, այս բոլոր գործողություններն, անկասկած, ծրագիր են: Սա հային նվաստացնելու, հայ ոգին ոտնահարելու, հայոց պատմությունն ու արժանապատվությունը նսեմացնելու ծրագիր է: Տեղացի գավառական քաղքենիները, այն ոչնչությունները, ովքեր ատում են մեր քաղաքն ու երկիրը, ովքեր ոչ մի բան չստեղծեցին Հայաստանում քառորդ դար շարունակ, բացի ավերակներից ու կապիկությունից, հիմա ոչնչացնում են ազգային իրական արժեքները, որպեսզի մնացած դատարկության մեջ ինքնահաստատվեն ու հագեցնեն սեփական թերարժեքությունը: Նրանք նսեմացվում են սուրբ վայրերն ու սուրբ օրերը, սրբապղծվում ու հայապղծվում են մեր երազանքներն ու հույսերը, մեր հավատքն ու սերը:
Սակայն այս ծրագիրն իրականացնելով՝ նրանք ունեն օտար հովանավորներ, որոնք օգտագործում են նրանց իբրև բութ գործիք: Այս իրավիճակը պետականության բացակայության հետևանք է, մեր երկրի անկախության բացակայության, վերնախավի բացակայության, արժանապատվության բացակայության: Պատահական չէ, որ ազգիս վերջին հպարտ ու արժանապատիվ հատվածը՝ երիտասարդությունը, արդեն իսկ զենք է վերցնում, դանակով ու ատրճանակով դեռեւս խորհրդանշական ու վերջին նախազգուշացում հղելով ազգի դավաճաններին ու թշնամիներին:
-Պատճառաբանում են, թե տաճարների տարածքները վարձակալությամբ տրամադրելու շնորհիվ դրանց պահպանության համար անհրաժեշտ ֆինանսական խնդիրների հարցն է լուծվում: Արդյոք մշակութային արժեքները պահպանելու այլ եղանակներ չկա՞ն:
-Այն որ նրանք վաճառում են մեր արժանապատվությունը, իհարկե, դա օրինաչափ է և շահավետ իրենց համար: Սա հիմնականում վաճառականների տրամաբանության մեջ է մտնում և միանգամայն օրինաչափ է: Մեզ մոտ իշխում են վաճառականները:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում