Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականագետ. Սրբավայրերի մոտ այդպիսի պիղծ, լկտի պահվածքը պետք է օրենքով դատապարտել

Հունիս 19,2014 16:24

«Մշակութային ոլորտը ամենախոցելին է մեր հանրապետությունում, եւ մենք ամեն անգամ ականատես ենք լինում որեւէ հուշարձանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, կորուստի, աղավաղման»,- այսօր՝ հունիսի 19, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Նա նշեց, որ բոլոր երկրներում էլ մշակութային հուշարձանների հետ խնդիրներ կան, բայց այդ խնդիրները մինչեւ լուծում ստանալը տարբեր քննարկումներ են անցնում, իսկ Հայաստանում այդ խնդիրը լուծվում է մեկ ժամվա ընթացքում: Ճարտարապետը համարում է, որ նույնն էլ այսօր է կրկնվում. Հարցեր են առաջանում, որոնք դեռ վերլուծության չեն ենթարկվել եւ բացատրելու կարիք ունեն.
«Խնդիրն այն է, որ հարցը նախօրոք չի լուսաբանվում, չի ներկայացվում, չի բացատրվում եւ շատ անգամ, թվում է, թե վատ են վարվում, մինչդեռ այդտեղ սխալ չկա»:
Իսկ գրականագետ Դավիթ Գասպարյանը դեմ չէ, որ տաղավարներ լինեն Գառնիի հեթանոսական տաճարի եւ Զվարթնոցի մոտակայքում, քանի որ այդ մշակութային հուշարձանների տարածքում կան մարդիկ, ովքեր հուշանվերներ են վաճառում: Նրա խոսքերով՝ այդ տաղավարները կնպաստեն վերոնշյալ մարդկանց գործին:

Անդրադառնալով Երեւանում հին շենքերի ապամոնտաժմանը՝ պարոն Գասպարյանը բացականչեց.
«Երեւանում ի՞նչ է կատարվում, Սեւան հյուրանոցը քանդվեց, Երիտասարդական պալատը քանդվեց, նորը չկա. Երբ որ նորերը լինում են, այդ ցավն անցնում է: Ի՞նչ ենք անում մենք մեզ հետ, մեր մշակութային արժեքների հետ»:

Հարցին, թե ինչպե՞ս են բանախոսները վերաբերվում պատմական հուշարձանները փակելուն եւ այնտեղ խնջույքներ կազմակերպելու երեւույթին, Սաշուր Քալաշյանը պատասխանեց, որ Գառնիի տաճարում երեկոյան ժամերին բազմաթիվ համերգներ են եղել եւ դա օրենքով արգելված չէ, նույնը եւ Զվարթնոցում, սակայն այլ բան է, երբ այդ միջոցառումը տեղի է ունենում ցերեկային ժամերին եւ խոչընդոտում են զբոսաշրջիկական խմբերին: Իսկ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ դրանք պախարակելի երեւույթներ են.
«Ինչպե՞ս կարելի է ազգային արժեքների մոտ, սրբավայրերի մոտ այդպիսի պիղծ, լկտի, ցինիկ պահվածք դրսեւորել: Դրանք պետք է օրենքով դատապարտել: Մտավորականը կարող է իր բողոքի, դժգոհության ձայնը հայտնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30