Ուկրաինայի արևելքում վերսկսվել են մարտերը, այն բանից հետո, երբ անջատականները հրաժարվել են նախագահ Պյոտր Պորոշենկոյի «խաղաղության ծրագրից», որով Կիևի ուժերը միակողմանիորեն դադարեցրել էին ռազմական գործողությունները՝ անջատականներին առաջարկելով զինաթափվել, հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Ուժեղ մարտեր են սկսվել հունիսի 19-ի առավոտյան Դոնեցկի Կրասնի Լիման քաղաքում, որն այս ամսվա սկզբից գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ:
«Մենք տեռորիստներին հանձնվելու վերջնագիր էինք ներկայացրել: Մենք խոստացել էինք երաշխավորել նրանց անվտանգությունն ու Ուկրաինայի օրենքներին համապատասխան հետաքննություն իրականացնել… Նրանք հրաժարվեցին», – ասել է Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ