Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կալանավորի վիճակը միջին ծանրության է

Հունիս 19,2014 16:11

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկ տարի առաջ սկսվել է 33-ամյա Գոռ Պոլեյանի դեմ քրեական գործով դատաքննությունը:

Դատական հերթական նիստը նշանակվել է հունիսի 25-ին: Որեւէ անգամ այս գործով դատական նիստը չի լուսաբանվել:

Գյումրեցի Գոռ Պոլեյանը մեղադրվում է 6 տարի առաջ մարտի 4-ին Էրեբունի համայնքի Երկաթուղայինների փողոցի փռի մոտ հրազենով Արսեն Գալստյանին սպանելու համար:
Ըստ մեղադրանքի կողմի, նա «ինքնությունը չպարզված մի խումբ անձանց» հետ «պարզաբանումներ» պահանջելու նպատակով, վրդովվելով իր եւ իր ընկերների հասցեին Ա.Գալստյանի հնչեցրած սպառնալիքներից, ավտոմեքենան ընթացքի դնելու պահին ատրճանակից արձակել է կրակոցներ:

Ա.Գալստյանի մեքենայում, նախնական վարկածներից մեկի համաձայն, գտնվել է թաղապետ Մհեր Սեդրակյանի ազգականը:
Արսեն Գալստյանը, ըստ գործի նյութերի, մահացել է ձախ ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից:

Օգոստոսի 7-ին Արսենը մահացել է:

2,5 տարի է, ինչ Գոռը գտնվում է անազատության մեջ:
Նա պահվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա՝ այս տարվա հունվարից՝ «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին «կտրել են» կալանավորի թոքը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատել են նրան:
Կալանավորի մայրը Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ որդին չի ճանաչել սպանվածին, նա իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ դեպքի օրն էլ նա Երեւանում չի գտնվել:
Նախկինում Գոռը «աշխատեցրել է» «Կայարան» տաքսի սերվիսը: Նրա պաշտպանությունն իրականացնում են երեք փաստաբաններ՝ Թադեւոս Ալեքսանյանը, «Լեւ Գրուպ» իրավաբանական գրասենյակի փաստաբանն ու Արմեն Ումրշատյանը:
Դատապարտյալների հիվանդանոցի թոքախտաբանական բաժնի պետ, արդարադատության կապիտան Դ.Հարությունյանն այսօր տեղեկանք էր տրամադրել կալանավորի պաշտպանական կողմին:

Ըստ պաշտոնական տեղեկանքի, հիվանդի վիճակը միջին ծանրության է, գանգատները կապված են ընդհանուր հիվանդությունների հետ, ստանում է կոմպլեքս բուժում շաքարային դիաբետի հետ կապված:

Նրա ձախ թոքը քայքայված է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30