«Աֆրիկյանների շենքը Հին Երևանն է» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Անահիտ Աղեկյանին Աֆրիկյանների շենքի բակից քիչ առաջ բերման են ենթարկել շենքի` ավելի բարեկարգ Երեւան պաստառը ներքեւ իջեցնելու համար:
Նախաձեռնության անդամ, դեպքի ականատես Գրիգոր Ղազարյանը Aravot.am-ին պատմեց, որ բերման ենթարկված ակտիվիստը պաստառը չի պատռել. «Դրա համար ասացին` դու ուրիշի գույքը վնասում ես, ձեռքերը ոլորեցին տարան»:
Գրիգորի պատմելով, Անահիտ Աղեկյանին ոստիկանության կենտրոնի բաժին են տարել քաշքշելով ու բռնությամբ:
Այս պահին ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստի մոտ են գնացել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի անդամները:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ