Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա էր պատճառը, որ Մորնինգսթարին Ադրբեջանում դեսպան նշանակեցի». Հիլարի Քլինթոն

Հունիս 19,2014 15:20

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր «Բարդ ընտրություններ» հուշերի գրքում գրել է, որ «Հարավային գազային միջանցքը» Եվրոպային կասպիական ավազանից գազ մատակարարելու ամենահաջողված նախագիծն էր և հենց դրա համար էլ նա Ռիչարդ Մորնինգսթարին նշանակել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, հայտնում է «Հաքքին.ազ»-ը:

«Որպեսզի ձեռք բերենք անհրաժեշտ համաձայնությունները, ես Ռիչարդ Մորնինգսթարին նշանակեցի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան», – գրել է Քլինթոնը, – Այդ հարցը բարդացել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար տարիներ տևող հակամարտության պատճառով: Մորնինգսթարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կառուցողական հարաբերություններ էր ստեղծել, այդ իսկ պատճառով ես նրան այդ երկրում դեսպան նշանակեցի»:

Նա նաև հիշել է, որ երկու անգամ այցելել է Ադրբեջան՝ տարածաշրջանում խաղաղություն և ժողովրդավարություն հաստատելու նպատակով:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30