Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. Իրաքում իսլամիստների հաղթանակը պետք է բերի Սիրիայում հայկական համայնքի վերանալուն

Հունիս 19,2014 14:51

«Թուրքիան շատ սերտ կապեր ունի «ան Նուսրա» ռազմական խմբավորման հետ»,- այսօր՝ հունիսի 19-ին, «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմաբան-քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նրա խոսքերով՝ չնայած «ան Նոսրայի» եւ Իրաքի, եւ Լեւանտի իսլամական խմբավորման վատ հարաբերություններին, Թուրքիան նաեւ սերտ հարաբերությունների մեջ է վերջինիս հետ: Նա նշեց, որ այդ երկու խմբավորումների նախահայրը «Ալ-քաիդան» է.
«Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները շատ մեծ հարված հասցրեցին Թուրքիային, առավել եւս վերջին օրերին ունեցած հաջողությունները՝ Քեսաբի ազատագրումը, ինչպես նաեւ Հալեպում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում Սիրիայի բանակի առաջխաղացումը: Եվ կարելի է նշել, որ տարածաշրջանում տեղի են ունենում շատ խոշոր փոփոխություններ»:

Պարոն Համբարյանի խոսքով՝ ստեղծված վիճակը կազդի հիմնականում Սիրիայի հայկական համայնքի վրա, քանի որ Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի ընթացքում թուրքական ներգրավվածությունն իր դեմ դրած մեծ ծրագիր ունի, որպեսզի վերացնի Սիրիայում բնակվող հայկական համայնքը՝ կոնկրետ հալեպահայությանը.

«Քաղաքացիական պատերազմի ընթացքում այն տարածաշրջանները, որոնք անցնում էին ահաբեկչական խմբավորումների ձեռքը, նույն րոպեին այդտեղ տեղի էին ունենում էթնիկ զտումներ, հայկական եկեղեցիների պղծում: Եվ այստեղ քաղաքացիական պատերազմի մի կողմը ավելի շատ լոյալ է վերաբերվում հայկական համայնքին , դա Բաշար ալ-Ասադն է: Եվ Իրաքում իսլամիստների հաղթանակը պետք է բերի նրան, որ հայկական համայնքը Սիրիայում կարող է վերանալ, որը շատ մեծ հարված կլինի ոչ միայն Հայաստանին, այլեւ ընդհանրապես քրիստոնյա աշխարհին»:

Արդյունքում, Գագիկ Համբարյանի կանխատեսմամբ, Իրաքում իսլամիստների հաղթանակը վատ արդյունք կունենա: Նախ կլինի սիրիահայերի մեծ հոսք Հայաստան, այն դեպքում, երբ Հայաստանը ի վիճակի չէ իր սեփական քաղաքացիներին ապահովել՝ սոցիալ-տնտեսական առումով, եւ Թուրքիան տարածաշրջանում կամրապնդի իր դիրքերը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30