«Աֆրիկյանների շենքը Հին Երևանն է» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում Արփինե Գալֆայանի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ «Աֆրիկյանների շենքի բակում փորձում էին դարպաս կառուցել և ակտիվիստները ոչ բռնի դիմադրություն են ցույց տվել: Մի քանի րոպե առաջ ոստիկանները մեկ հոգու՝ Անահիտ Աղեկյանին բռնությամբ բերման են ենթարկել, տարել են Կենտրոնի բաժին»: Նա դեռ պաշտպան չունի: