Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

300 հազարական դրամ բոլոր մանկատների շրջանավարտներին՝ «Տաշիրից»

Հունիս 19,2014 13:55

Ցավոք, բոլորի մանկության մոլորակը չէ, որ անհոգ ու անամպ է: Առավել ևս, այն երեխաների, ովքեր ճակատագրի բերումով իրենց մանկության տարիներն անցկացնում են մանկատներում: Ու որքան էլ հոգատար, որքան էլ ջերմ լինեն նրանց հանդեպ այդ հաստատություններում, ընտանեկան օջախի ջերմության, ծնողական գուրգուրանքի բացը միշտ զգացնել է տալիս: Իսկ արդեն հասունության շեմին, երբ ինքնուրույն կյանքի առաջին քայլերն են նրանք կատարում, ի հայտ են գալիս նոր դժվարություններ, ու շատ կարևոր է, որ ոտքերի վրա ամուր կանգնելու համար նրանք միայնակ չմնան:

Ահա այս սկզբունքով է առաջնորդվում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ: Բացի մանկատներին պարբերաբար իրականացվող աջակցություններից, արդեն յոթերորդ տարին հանրապետության բոլոր մանկատների ներկայացրած ցուցակների համաձայն բանկային հաշիվներ են բացվում տվյալ ուսումնական տարվա բոլոր շրջանավարտների անուններով: Այդ հաշիվներին համամասնորեն փոխանցվում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի աշխատավարձը, իսկ մնացյալ գումարը հավելվում է հիմնադրամի միջոցներից: Արդյունքում յուրաքանչյուր շրջանավարտ ստանում է 300 հազարական դրամ:

Այսօր «Սինեմա Սթար» կինոթատրոնի նախասրահում իրենց բանկային քարտերը ստացան բոլոր մանկատների 2013-14 ուստարվա բոլոր 30 շրջանավարտները: Հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ նախորդ տարիներին աջակցություն ստացած շուրջ 250 շրջանավարտները որպես կանոն այդ գումարներն օգտագործել են նպատակային՝ հիմնականում բուհ ընդունվածները մուծել են իրենց ուսման վարձերը, ոմանք ձեռք են բերել համակարգչային տեխնիկա, ոմանք էլ իրենց համար սուր անհրաժեշտ այլ պարագաներ:

Կարապետյանների ընտանիքի անունից շրջանավարտներին շնորհավորելով ավագ դպրոցն ավարտելու կապակցությամբ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները մաղթեցին, որ նրանք կարողանան իրենց ուրույն տեղը գտնել այս կյանքում, և որ իրենց իսկ անցած տարիները դաս լինեն հետագա ողջ կյանքի համար:
Այնուհետև շրջանավարտների ու նրանց ուղեկցողների համար «Սինեմա Սթար» կինոթատրոնում կազմակերպվեց կինոդիտում, ապա և հյուրասիրություն:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30