Այս պահին Արշակունյաց պողոտայում արդեն կա «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության բերման ենթարկված մեկ մասնակից: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գալուց հետո պողոտայում իրավիճակը թեժացավ, քիչ առաջ բերման ենթարկվեց նաեւ Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը, իսկ նախաձեռնության մասնակիցների մեքենաները դուրս բերվեցին քարշակներով:
Այս պահին Վալերի Օսիպյանը մոտենալով նախաձեռնության մեքենաների վարորդներին, սպառնում է, որ եթե հենց հիմա չազատեն փողոցը, նրանց նույնպես բերման կենթարկեն, մեքենաներն էլ կտանեն քարշակներով:
Կարդացեք նաև
Վալերի Օսիպյանը մոտեցել է նախաձեռնության կին վարորդներից մեկին եւ սպառնում է, որ նրան բերման ենթարկելու հրահանգ տալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ