«Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրությունն անխուսափելիորեն կթուլանա: Ավելին, կգտնվեն և այնպիսիները, ովքեր հաճույքով կփորձեն Հայաստանին լարել Ռուսաստանի դեմ, ինչպես դա եղավ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում: Այսինքն այս դեպքում հասկանալի է, որ Հայաստանի անվտանգությունը հարցականի տակ է դրվելու: Չի կարելի մշակութաբանորեն ինտեգրվել մի ուղղությամբ, իսկ անվտանգության տեսակետից՝ մեկ այլ: Այդ մասին անցած տարվա սեպտեմբերին նախագահ Սարգսյանն էլ է հստակ արտահայտվել, ինչի հետ ես լրիվ համաձայն եմ»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
-Ըստ Ձեզ, ինչո՞ւ Ձեր հայտնած միտքը նման արձագանք ունեցավ և դժգոհության առիթ հանդիսացավ:
– Որովհետև իմ խոսքերը միտումնավոր խեղաթյուրել են:
Կարդացեք նաև
– Ամեն դեպքում ի՞նչ ի նկատի ունեիք:
– Նկատի եմ ունեցել այն, ինչը ասել եմ: Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է, ինչպես դա պատմականորեն է եղել, այնպես էլ մեր օրերում՝ արդեն ՀԱՊԿ-ի շրջանակներում: Վերջին տասնամյակում ռուսաց լեզվի տարածումն ու օգտագործումը Հայաստանում, ես կարծում եմ, որ սահմանափակ է դարձել: Ռուսական դպրոցների թիվը զգալիորեն կրճատվել է: Ժամանակակից հայ երիտասարդն այսօր ռուսերենին հատկացնում է քիչ տեղ, ավելի քիչ տեղ, քան նախկինում է եղել: Ինձ ապշեցրեց այն հանգամանքը, որ 20-ամյա տաքսու վարորդը ռուսերենով տարրական հաշվարկի մեջ խճճվեց. խոսքը լուրջ հաշվարկների մասին չէ, զուտ թվաբանական`մեկից տասը… Երբ ես փողոցում երկու երիտասարդ աղջիկների մոտեցա ու հարցրի, թե ինչպես կարող եմ հասնել «Մոսկվա» կինոթատրոն, նրանցից մեկը նախ խնդրեց, որ հարցս անգլերենով ձևակերպեմ, ինչը և արեցի, որից հետո մյուսն ամեն դեպքում փորձեց պատասխանել ռուսերենով… Արդյունքում ոչ մեկի և ոչ մյուսի մոտ չստացվեց:
Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանի և Ռուսաստանի կապերն անխուսափելիորեն կթուլանան:
Հարցազրույցը՝ Զառա Ղազարյանի
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում