Այս պահին Արշակունյաց պողոտայի երթեւեկությունը կաթվածահար է եղել: Ոստիկանական մի շարք մեքենաներ փակել են պողոտան, որ թույլ չտան «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներին ավտոերթ իրականացնել:
Նախաձեռնության անդամները տասնյակ մեքենաներով նախատեսել էին ավտոերթ անցկացնել՝ պահանջելով վերացնել կարմիր գծերը, համաներում տարածել մինչեւ այսօր գրանցված տուգանքների վրա եւ կրճատել արագաչափերի ու տեսախցիկների քանակը:
Մինչեւ ավտոերթը սկսելը ոստիկանները տեղեկացրել էին նախաձեռնության անդամներին, որ թույլ չեն տալու նրանց իրենց ավտոերթն իրականացնել կենտրոնում, պատճառաբանելով, որ ընդմիջման ժամերին երթեւեկությունը ծանրաբեռնված է լինելու:
Այս պահին ավտոերթի մասնակիցները չեն ցանկանում մեքենաներից դուրս գալ, որ նրանց ու ոստիկանների միջեւ բախում տեղի չունենա:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ