Այսօր, երբ դեռ չեն մարել Հերմինե Նաղդալյանին քննադատողների կրքերը, «ՉԻ»–ին հայտնի է դարձել, որ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն Անդրանիկ Նիկողոսյանին նշանակել է իր օգնական։
Ընդ որում՝ աղբյուրները շեշտում են, որ Նաղդալյանը չի ունեցել օգնականի թափուր հաստիք, այդ պատճառով Նիկողոսյանը զբաղեցրել է նրա օգնականի պաշտոնը՝ հասարակական հիմունքներով։
Հիշեցնենք, որ հասարակական հիմունքներով աշխատող օգնականները չեն վարձատրվում։
Ստացվում է, որ մինչ հանրությունը բորբոքված է թե՛ Կիսելյովի հնչեցրած արտահայտություններից, թե՛ նրա մոտ արդարացած Հերմինե Նաղդալյանի պահվածքից, Նաղդալյանը որոշել է յուրահատուկ շնորհակալություն հայտնել Անդրանիկ Նիկողոսյանին նման «թանկ» ու «պատվավոր» հյուրին Հայաստան հրավիրելու համար։ Իսկ շնորհակալությունն էլ եղել է նրան իր օգնական նշանակելու տեսքով։
Կարդացեք նաև
Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում