Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը քառյակին առաջարկում է հետ վերցնել փաստաթուղթն ու հնարավորինս սրբագրել այն. «Հայոց աշխարհ»

Հունիս 19,2014 12:12

Ի՞նչ էր ակնարկում նախագահը՝ խոսելով քաղաքական քառյակի շտապողականությունից: ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ  նկատեց, թե քառյակի 12 կետերը դեռեւս չկային, երբ այդ հարցերի զգալի մասն արդեն իսկ քաղաքական մեծամասնության օրակարգում էին: Բացի դրանից, մեկ ամիս առաջ կազմվեց ու հաստատվեց նոր կառավարության ծրագիրը, ուր դարձյալ ընդգրկված են քառյակի բարձրացրած հարցերը, մինչդեռ քառյակը դրանք ներկայացրել է ընդամենը երկու շաբաթ առաջ. «Ուրեմն պետք չէ շտապել, չէ՞ որ մենք բոլոր խնդիրներին մեկ առ մեկ անդրադառնում ենք, ներկայացնում լուծման մեր տարբերակներն ու քաղաքական դիրքորոշումը: Նախագահը շտապողականություն ասելով՝ սա նկատի ուներ»:

Քառյակի պարտադրանքի ոճը դուր չի եկել հանրապետականներին. «Ե՛վ համագործակցություն եք ուզում, ե՛ւ պահանջո՞ւմ: Ի՞նչ է նշանակում՝ ա՛յս օրը, ա՛յս ժամին խնդիրները պետք է լուծված լինեն: Ի՞նչ է նշանակում՝ «պահանջում ենք»: Խոսում են վերջնաժամկետների լեզվով: Դա անընդունելի գործելաոճ է: Մենք կետ առ կետ առաջ ենք գնում՝ իրականացնելով մեր ծրագրերը։ Ընդդիմությունը չպետք է մեզ ժամկետներ թելադրի»,- հակադարձեց Վահրամ Բաղդասարյանը:

Նա անդրադարձավ նաեւ մամուլում իր հասցեին տեղ գտած այն «մեղադրանքին», թե ՀՀԿ խմբակցության ղեկավարը մեծ ոգեւորությամբ է արձագանքել քառյակի 12 կետանոց պահանջներին՝ ողջունելով այն. «Ես այժմ էլ, այո, ողջունում եմ ընդդիմության այդ քայլը, բայց անընդունելի եմ համարում քառյակի «ուլտիմատումային» ոճը: Հայերենը հարուստ լեզու է, ուրեմն պետք է բառերը ճիշտ ընտրվեն, պետք չէ շտապողականություն դրսեւորել ու խոսել նման ոճով»:

Բաղդասարյանը քառյակին առաջարկում է հետ վերցնել փաստաթուղթն ու հնարավորինս սրբագրել այն՝ ուշադրություն դարձնելով բառերի տեղին օգտագործման վրա. «Պահանջում ենք»-ի փոխարեն օգտագործեք՝ «կարեւորում ենք» բառը, ինչին մենք կարձագանքենք. «Այո՜, մենք էլ ենք կարեւորում»: Թե չէ, ի՞նչ է նշանակում՝ ժամանակ ենք տալիս մինչեւ սեպտեմբերի 30-ը, ու սպառնում՝ հակառակ դեպքում փողոց դուրս կգանք: Եթե ընդդիմությունը մտադրություն ունի փողոց դուրս գալու, ուրեմն միշտ մի պատրվակ կգտնի դա անելու համար»:

Իսկ ընդդիմության հայտարարության մեջ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ընդամենը պոպուլիզմ է տեսնում. «Պարզապես ուզում են դուր գալ ժողովրդին, ասել, թե՝ տեսեք, մենք լավ բաներ ենք առաջարկում, բայց իշխանությունը չի ուզում անել»: Ու իր հերթին հարց ուղղեց քառյակի արմատականներին՝ «Եթե սպասելիքներ չունեիք, ինչո՞ւ առաջարկներով դիմեցիք կառավարությանը: Համ ասում եք՝ իշխանության չար ծառից բարի պտուղ չեք ակնկալում, համ էլ 12 կետ եք ներկայացնում»:

Այս ամենից ՀՀԿ խմբակցության ղեկավարը եկել է մի եզրահանգման, որ ընդդիմության շրջանում բացակայում է քաղաքական կամքը, ավելին՝ սկսել է համոզվել, որ ընդդիմադիրների ներսում կա մի «տեսակ», որի նպատակը երկրում իրավիճակ շտկելը չէ, այլ ձախողելը. «Իսկ նման իրավիճակում այլեւս անիմաստ է դառնում ցանկացած քննարկում ու համագործակցության առաջարկ»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30