Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին ԱԺ արտահերթ նիստը: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չկա, գրանցվել է ընդամենը 65 պատգամավոր, եւ առաջարկեց 3 ժամվա ընթացքում նիստը շարունակել: Ավելի ուշ ՀՀԿ-ին հաջողվեց քվորում ապահովել եւ նիստ անել՝ այսպես ասած «իրենք իրենցով»:
Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը արտահերթ նստաշրջան էր հրավիրել եւ առաջարկել այն հատուկ ընթացակարգով անցկացնել՝ 24 ժամվա ընթացքում ընդունելով օրենքներ, որոնց պատգամավորները առաջին անգամ են ծանոթանում:
Չնայած պատգամավորներն ընդդիմացան, բայց արտահերթ նիստը հատուկ ընթացակարգով անցկացման հարցը դրվեց քվեարկության եւ ընդունվեց՝ 67 կողմ, 26 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այդ իսկ պատճառով ոչ իշխանական ուժերը գնացին նիստը տապալելու քայլին:
Այս պահին ԱԺ-ում քննարկվում են օրենքներ, որոնց վերաբերյալ ոչ հարցեր են հնչում, ոչ մտքերի փոխանակում է լինում: «Փաստորեն, սա մեզ համար արեցիք, հա՞, որ արագացված կարգով անցնենք»,- հեգնեց Գալուստ Սահակյանը ոչ իշխանականներին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ