Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսվեց սովորականից մեկ ժամ շուտ՝ 11-ին: Սկսվեց ու քվորում չլինելու պատճառով անմիջապես ընդհատվեց: Նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ երեք ժամ ընդմիջում է հայտարարվում:
Սակայն չանցած 15-20 րոպե, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ քվորումը մոտ է ապահովման, եղել է տեխնիկական խնդիր՝ պատգամավորներից շատերը չեն իմացել, որ պետք է ոչ թե 12-ին, այլ 11-ին գան, եւ արդեն հավաքվում են, բացի այդ կան պատգամավորներ, օրինակ՝ Կորյուն Նահապետյանը, որը նոր է վերադարձել գործուղումից, եւ այլն: 11.25 նիստը վերսկսվեց:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ «Ա1+»-ի