Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հարցեր ու պատասխաններ, որոնք չհնչեցին Հ1-ի եթերում. «168 ժամ»

Հունիս 19,2014 11:35

Նախագահը խոսում էր ԵՏՄ-ի մասին (թեպետ իներցիայով օգտագործում էր «մաքսային միություն» բառակապակցությունը), ակնկալվող օգուտների մասին, սակայն իրական՝ առարկայական խոսակցությունը վերաբերում էր միայն վնասներին, այդ վնասների մինիմալացմանը։ Նույն գազի գինը ոչ թե օգուտ է, այլ վնասի մինիմալացում։

Ուրի՞շ ինչ օգուտ կարող է տալ մեզ ԵՏՄ-ին անդամակցությունը։ Շուկա՞ն է բացվելու մեր առջև, սակայն այն հիմա էլ փակ չէ։ Իսկ միգուցե ներդրումնե՞ր են հոսելու այդ երեք երկրներից Հայաստան։ Դա էլ իրատեսական չէ, քանի որ այդ երկրներն իրենք ունեն խնդիրներ և ներդրումների կարիք։ Բոլոր երկրներում վերջին տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են։ Իսկ միգուցե մենք երկարաժամկետ հեռանկարո՞ւմ ենք շահելու՝ յուրացնելով այդ տնտեսական տարածքի բիզնես մշակույթը, ստանդարտները, գործարար մթնոլորտը, ինստիտուտների կայացվածությունը։ Սակայն, արի ու տես, դա էլ իրատեսական չէ։ Հայաստանն ինստիտուտների զարգացման առումով այդ երեք երկրներից առաջ է։ Տարբեր զեկույցների համաձայն՝ մեզ մոտ գործարար մթնոլորտը փայլուն չէ, սակայն շատ ավելի լավն է, քան ԵՏՄ անդամ երկրներինը։ Օրենսդրության առումով անգամ եվրոպական երկրներին չենք զիջում։ Անգամ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն էր անկեղծացել, թե մենք օրինակ կդառնանք մյուս երեք երկրների համար։ Կարճ ասած՝ այդպես էլ չիմացանք, թե որն է լավատեսության հիմքը։ Ավելի ճիշտ՝ նման հարց չհնչեց։

Նաև չհնչեց հարց, թե ինչու այդ խորը վերլուծությունների արդյունքները չեն հրապարակվում։ Չէ՞ որ, երբ պատրաստվում էին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, նույնպես վերլուծություններ էին արվում և հրապարակվում։ Օրինակ՝ հրապարակվել էր մի քանի հարյուր էջանոց վերլուծություն, որտեղ մանրամասն հաշվարկված էր, թե ՀՀ տնտեսությունը որքան է շահելու ասոցիացումից։
Սերժ Սարգսյանը մի այսպիսի արտահայտություն էլ արեց. «Հսկայական թիմ է աշխատել, և ես վստահ եմ, որ մենք առաջին արդյունքները ունենալու ենք հենց հաջորդ տարի։ Եվ այն ժամանակ մենք ի ցույց ենք դնելու բոլոր այդ առավելությունները։ Նորից եմ կրկնում՝ մենք բանակցային փուլում էինք, և բանակցային փուլում գովերգել, ի ցույց դնել առավելությունները, նշանակում է՝ ունենալ ոչ ամուր դիրքեր բանակցային սեղանի շուրջ։ Վստահ եմ, կտեսնեք, ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո ՀՀ հաջողությունները պայմանավորելու են այս քայլի արդյունքում»։ Չհասկացվեց՝ ի՞նչ առավելությունների մասին է խոսքը։ Եվրասիական տնտեսական միությա՞ն առավելությունների՝ Եվրամիության համեմատ։ Առավելություն՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանների՞ հարցում։ Թե՞ խոսքը մրցակցային առավելությունների մասին է, որը մենք կունենանք ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ՝ արդեն անդամակցությունից հետո, և այդ մասին դեռ չենք հայտարարում, որ չվախենան։
Դատելով Նվեր Մնացականյանի դեմքի արտահայտությունից և լռությունից՝ իր համար այդ հարցերը պարզ էին։ Սակայն վատ չէր լինի, եթե հեռուստադիտողների համար դրանք նույնպես պարզվեին։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30