Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Միեւնույն է՝ կուտակայինի գումար գանձվելու է». «Հայկական ժամանակ»

Հունիս 19,2014 10:56

Երեկ ԲՀԿ-ն պետք է հայտներ, թե ինչպես է վերաբերվում կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի նոր առաջարկություններին, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ՝ պատճառաբանությամբ, թե օրինագիծը դեռ չեն ստացել։
Այս առիթով «ՀԺ«-ն մի քանի հարց է ուղղել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանին։

– Պարոն Մելքումյան, ընդունելի՞ են կառավարության նոր առաջարկները։

– Կան փոփոխություններ, դա ակնհայտ է, բայց, իհարկե, դրանք ընդունելի չեն թե՛ քաղաքական, թե՛ մասնագիտական իմաստով։ Մենք մեր գնահատականը կտանք։
Նախ՝ հիմնական առանձնահատկությունն այն է, որ պետական ու մասնավոր սեկտորի տարանջատում կա։ Եթե չեմ սխալվում, պետական մարմիններում ու ՊՈԱԿ-ներում աշխատում են շուրջ 65.000 քաղաքացի, ու ընտրելով այս տարբերակը, պատճառաբանում են, թե սա հուլիսի 1-ով աշխատավարձի բարձրացման հետ է կապված, ու ավելացված գումարի մի մասը կպահեն։ Այս դեպքում անհրաժեշտություն կա, որ, ուրեմն, ամեն տարի աշխատավարձի ավելացում լինի։

Մյուս հետաքրքիր փաստն այն է, որ եթե, օրինակ, դու պետական հաստատությունում ես աշխատում, բայց հետո մասնավոր ընկերությունում, ապա հետադարձ ճանապարհ չկա, միեւնույն է՝ կուտակայինի գումար գանձվելու է։

– Հովիկ Աբրահամյանը բանաձեւ էր առաջարկել «պարտադիր, բայց ոչ պարտադրված», կառավարության առաջարկությունը այս բանաձեւի վրա՞ է հիմնված։

– Ես էլ ասում եմ պարտադիր, բայց ոչ քաղաքացու հաշվին։ Եկեք էնպես անենք, որ համակարգը լինի, բայց ոչ քաղաքացուց գումար տանելու հաշվին։ Ի՞նչ խնդիր կա։ Կարելի է սոցիալական փաթեթ մշակել ու դա անել։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30