Վերջին տարիներին արդեն սովորական երեւույթ է դարձել, երբ Հայաստանի համար կարեւորագույն հարցերի շուրջ հստակ եւ վերջնական հայտարարությունները հնչում են մեր երկրի սահմաններից դուրս՝ հիմնականում ռուս պաշտոնյաների շուրթերով։ Երեկ էլ, չխախտելով այդ ավանդույթը, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանը նախկինում էլ հայտարարել է, որ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում, նույնը տեղի կունենա նաեւ Եվրասիական տնտեսական միության դեպքում։ Հայաստանը հայտարարել է, որ ԱՀԿ մտել է միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Հայաստանը ԵՏՄ կմտնի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը։
Նախ՝ դժվար է հիշել, թե այդ երբ եւ ինչ առիթով է Հայաստանը պաշտոնապես հայտարարել, որ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում։ Համենայնդեպս՝ շուրջ չորս տարի Եվրամիության հետ ասոցացման՝ բանակցային գործընթացի շրջանակներում ՀՀ իշխանությունները որեւէ անգամ այդ մասին հստակորեն չէին ասել, ավելին՝ մշտապես առկախված էր մնացել Ղարաբաղի ներգրավման հարցը։ Հետեւաբար՝ անհասկանալի է, երբ Լավրովը Հայաստանի անունից անում է հայտարարություններ, որոնք ՀՀ իշխանություններն իրենք երբեւէ չեն արել։
Բացի այդ, մեղմ ասած, տարակուսելի է, երբ ՀՀ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին միանշանակ հայտարարությունը արվում է ՌԴ արտգործնախարարի կողմից, այն էլ՝ Բաքվից։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում