Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր նախագահի պարագայում ամեն ինչ չափից դուրս է մկրատված ու խմբագրված. «Հրապարակ»

Հունիս 19,2014 10:36

Սերժ Սարգսյանը, սա արդեն օրինաչափ է դառնում, որեւէ հայտարարություն անելու համար, նախ, ընտրում է որեւէ օբյեկտ, հարմար մարդկանց շրջանակ եւ այդ օբյեկտում ու այդ մարդկանց շրջանակում անում իրեն պետք եկած հայտարարությունը։ Բնականաբար, մարդկանց շրջապատը նախապես է ասոցացվում նախագահի ասելիքին, մանրակրկիտ ձեւով են ընտրում հարցերը՝ հերթով, կարգով… Եթե ինչ-որ բան էլ այնպես չի ստացվում՝ նորին մեծություն մկրատն են գործի դնում կամ խմբագրություններին թելադրում, թե ինչ գրել։

Կասեք՝ նախագահի դեպքում այդպես պետք է լինի՝ չափված-ձեւված, ոչ մի ավելորդ բառ ու շարժում։ Լրիվ համաձայն եմ ձեզ հետ, բայց որպես հեռուստատեսությունից ու մամուլից փոքր-ինչ հասկացող մարդ՝ կարող եմ նաեւ հավաստել, որ գոնե մեր նախագահի պարագայում ամեն ինչ չափից դուրս է մկրատված ու խմբագրված՝ մինչեւ արհեստականության աստիճան։ Իհարկե, այս ամենում մեղքի իր ահռելի բաժինն ունի անձամբ Սերժ Սարգսյանը։ Սենք գիտենք, թե ինչ է կատարվում, երբ նրա խոսքի ժամանակ մի փոքր ազատություն է սպրդում եթեր։ «Ինչքա՞ն եք ուզում, որ խփենք», «այդպես եք մտածում, էլի, որ ձեր խիարը թարս է աճում», «Եկել ես այստեղ
լաց ես լինում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես», «Տարոն ջան, սիրուն չի», «Տիգրան, ես քանի՞ անգամ եմ ասել…» ու նման այլ արտահայտություններ,
որոնք, հնարավոր է, «գեղեցկացնեն» նաեւ պաշտոնական հայտարարությունները, եթե, ինչպես ասացինք, նորին մեծություն մկրատն իր գործը չանի:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Նորմալ խմբագիր լիներ մի սուր մկրատ ունենար, մի քիչ էլ տղամարդու և այլն ունենար, այդ մկրատով կտրեր անգլուխի գլուխը:Չկա, որովհետև ինքնակալն անապատում է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30