Հայ-ոուսական խորհրդարանական բարեկամության ակումբի ղեկավարությունը, որը ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի ու հայ պատգամավորների աղմկահարույց հանդիպման կազմակերպիչն էր, որոշել է շարունակել այդ հանդիպումների շարքը։ Այդ մասին մեր զրույցում հայտնեց ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը։ Սպասվում է, որ հունիսի 23-ին Հայաստան կժամանեն Ռուսաստանի պետդումայի պատգամավորներ Օլեգ Վելիկորեդչանը, Միխայիլ Դեմիդեդկոն եւ այլք, եւ քննարկում կանցկացնեն «Եվրասիական տնտեսական միություն. առավելություններ եւ հեռանկարներ» թեմայով:
Ի դեպ, հունիսի 23-ին սպասվող հանդիպումը անց է կացվելու թարգմանչի միջոցով, այնինչ նախկինում այս ակումբում հանդիպումները անցել են միմիայն ռուսերեն, ու «Լեզվի մասին» օրենքը խախտվել է, ինչը բարձրաձայնվեց նաեւ ԱԺ նիստերի ժամանակ։
Հարցին, թե ինչո՞ւ նախկինում հայերեն չէին անցկացվում հանդիպումները, Թումանյանը պատասխանեց. «Կողմերից նման պահանջ չի եղել, բայց այս անգամ Գալուստ Սահակյանը հրահանգ է տվել, ու կլինի նաեւ թարգմանություն»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում