ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ զրույցի առիթը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցն էր։
– Ինչպե՞ս անենք, որ հասարակ քաղաքացին ավելի չհիվանդանա ու չաղքատանա, երբ համատարած ամեն ինչ թանկացնում եք՝ գազ, էլեկտրաէներգիա, հաց…
– Ես չեմ թանկացնում, սիրելիս, ինձ որ մնա…
– Բա ո՞վ, իշխանություննե՞րն են թանկացնում։
Կարդացեք նաև
– Իշխանությունն էլ չի թանկացնում, ախր, ցավը դրանում ա…
– Նազարյա՞նն է թանկացնում։ Հիմա ի՞նչ, իր գլխի՞ն ջարդենք էս ամբողջ կուժն ու կուլան։
– Ոչ էլ Նազարյանն ա թանկացնում, Ռուսաստանն ա թանկացնում։ Ռուսաստանն ասում ա՝ գիտե՞ս ինչ կա, ես քեզ առաջ ծախում էի 190 դոլարով, հիմա ծախում եմ 240 դոլարով։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում