Ամառը վարչական շրջաններում հետաքրքիր անցկացնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ կրթության, մշակույթի և սպորտի բաժինը Օղակաձև զբոսայգում հունիսի 15-ից 18-ը կազմակերպել էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85 ամյակին նվիրված Կենտրոն վարչական շրջանի տարեցների շախմատի մրցաշար:
Մրցաշարը թեև կոչվում էր տարեցների , սակայն մասնակցում էին 28-84 տարեկան շախմատի և սիրողական, և պրոֆեսիոնալ կենտրոնի բնակիչներ: Երեք օր շարունակ զբոսայգում շախմատային բուռն եռուզեռ էր, որոնց հետևում էր վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրեցին Խաչիկ Խաչատրյանը և Վաչիկ Ռուշանյանը: Առաջին տեղը զբաղեցրած Ռուբիկ Ստեփանյանը , ոգևորված իր հաղթանակով, ընկերական խաղի հրավիրեց վարչական շրջանի ղեկավարին: Պարտիան ավարտվեց ոչ ոքի:
«Իրականում այսպիսի միջոցառումները մտերմացնում են մարդկանց, տարեցներին նոր եռանդ տալիս: Շախմատի մրցաշարը շարունակական է լինելու, ու վստահ եմ, որ շատ շուտով մյուս վարչական շրջաններից կմիանան մեզ ու կկայանա քաղաքային փուլ»,- շնորհավորելով ներկաներին և հաղթողներին ասաց Արա Սադոյանը: Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները վարչական շրջանի ղեկավարից ստացան պատվոգրեր և դրամական պարգևներ: