Ռիո դե Ժանեյրոյի «Royal Tulip» հյուրանոցի, որտեղ հանգրվանել է Անգլիայի հավաքականը, համարներից մեկի պատշգամբում երեկ առավոտյան մի մերկ աղջիկ է հայտնվել, որը բացահայտորեն չի քաշվել իր մերկությունից: Ընդհակառակը, ականատեսներից մեկի պատմելով՝ տպավորություն է եղել, թե նա ցանկանում է ինչ-որ մեկի ուշադրությունը հրավիրել:
Միջադեպը լայն արձագանքների տեղիք է տվել: Առաջնության կազմակերպիչներին մեղադրում են հյուրանոցում պատշաճ անվտանգություն չապահովելու մեջ, իսկ ֆուտբոլիստների կանայք եւ ընկերուհիներն սկսել են կասկածել, թե իրենց սիրելիներն իրենց դավաճանում են:
Դրանից հետո հյուրանոցում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են կիրառվել, իսկ անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Ջոնսոնն, ամենայն հավանականությամբ, այսուհետեւ ընդհանրապես կարգելի իգական սեռի մուտքը հյուրանոց:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2014